Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսայի հետ: Այս մասին հաղորդում է «Новости-Армения» գործակալությունը: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները: Հանդիպումը կայացել է քաղաքապետի նստավայրում: Հանդիպումից հետո Բակո Սահակյանի պատվին տրվել է պաշտոնական ճաշ:
Հիշեցնենք, որ Բակո Սահակյանը Լոս Անջելեսում է գտնվում նոյեմբերի 25-ին կայանալիք հեռուստամարաթոնի շրջանակներում: