Այսօր «Հանուն Հանրապետության» նախաձեռնության մամլո ասուլիսի ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, պատասխանելով հարցին, թե ինչն է պատճառը, որ իրեն շարունակ քննադատում են, նշեց. «Պատճառը ակտիվությունն է, աշխատանքը»:
Նրա խոսքով, սակայն, իրեն ոչ ոք չի կարող դիմադրել. «Ես ուղղակի արհամարհում եմ, անհրաժեշտության դեպքում ուղղակի ոտնատակ եմ տալիս բոլոր դիմադրող հնարավոր էլեմենտներին և շարունակում եմ իմ աշխատանքը՝ հավատով, որ Հայաստանը բռնել է շատ կարևոր մի ընթացք, որը պաշտպանության կարիք ունի, և մեր նախաձեռնությունն այստեղ կարևոր դերակատարություն է իրեն վերապահում»:
Մանրամասն՝ տեսանյութում: