Բուլղարիայի 19 ֆուտբոլիստներ տեղի լաբորատորիայի թույլ տված սխալի պատճառով կորոնավիրուսային ինֆեկցիայով են վարակվել, հայտնում է Sportstar-ը:
Ըստ աղբյուրի, սկզբում COVID-19-ով հիվանդացել է «Ցարսկո սելոյի» պաշտպան Մարտին Կավդանսկին: Սակայն կորոնավիրուսի համար նրա թեստը բացասական է ցույց տվել, և նրան թույլ են տվել մասնակցել «Սեւ ծովի» դեմ խաղին:
Լաբորատորիայի թույլ տված սխալը երկու թիմերում էլ վարակի բռնկման պատճառ է դարձել՝ «Ցարսկո Սելոյում» հայտնաբերվել է վարակի 3 նոր դեպք, իսկ «Սև ծովում»`16: Հետագայում թեստերը վերցրած լաբորատորիան ընդունել է իր սխալը: