Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հերթական նվերը Սամվել Կարապետյանի թիմին. Արտակն ու Զավենը՝ Հայաստանի իրական «չեմպիոններ»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջաբանը կրկին նշանավորվեց սկանդալով։ Սկանդալ, որը կրկին հարցականի տակ դրեց չեմպիոնության հարցը։ Երեկ Երևանի «Նոան» նախավերջին՝ 27-րդ տուրում սեփական հարկի տակ 4։0 հաշվով առավելության հասավ առաջատար Գյումրիի «Շիրակին»՝ վերջինիս զրկելով չեմպիոն դառնալու հնարավորությունից։

Ցավով պետք է արձանագրենք, որ այս հանդիպման հերոսները ոչ թե «Նոայի» ֆուտբոլիստներն էին, այլ գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանը։ Հանդիպման 44-րդ րոպեին տեղի ունեցած դրվագը ստվեր գցեց թե՛ հանդիպման և թե՛ առաջնության վրա։ Խաղի ընթացքը էապես բեկած դրվագում Հովհաննիսյանը նշանակել էր տուգանային հարված, իսկ «Նոայի» խաղացողն ընկած էր։ Թե՛ Հովհաննիսյանը և թե՛ «Շիրակի» խաղացողները մոտեցել էին վնասվածք ստացած ֆուտբոլիստին։ Այդ պահին «Նոայի» ֆուտբոլիստը, ով, ի դեպ, գնդակը ստացել էր «Շիրակի» ֆուտբոլիստից, խաղարկելով գնդակը՝ հարվածի է դուրս բերում խաղընկերոջը, ով գրավում է «Շիրակի» դարպասը։

Առաջին հայացքից «Նոայի» ֆուտբոլիստներն ուղղակի խախտել են ֆեյր փլեյի կանոնները։ Այո, ֆեյր փլեյի չգրված կանոնների համաձայն, երբ խաղադաշտում վնասվածք ստացած ֆուտբոլիստ է լինում, գնդակը դուրս է բերվում խաղադաշտից, որպեսզի հանդիպումն ընդհատվի։ Տվյալ դեպքում խաղն արդեն ընդհատված էր։ «Նոայի» ֆուտբոլիստների գործողությունը կարելի է շարունակ քննարկել, բայց…

Ինչո՞ւ Զավեն Հովհաննիսյանը չէր հրահանգել խաղը վերսկսել միայն սուլիչից հետո, երբ «Նոայի» ֆուտբոլիստը ընկած էր։ Դրվագի տեսագրությունը ուշադիր դիտելու դեպքում ստանում ենք հետևյալ պատկերը. Զավեն Հովհաննիսյանը, մոտենալով ընկած ֆուտբոլիստին, պարզում է ձեռքը՝ իր վրա կենտրոնացնելով «Շիրակի» ֆուտբոլիստների և մասնավորապես կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանի ուշադրությունը։ Երբ «Նոայի» ֆուտբոլիստը խաղարկում է գնդակը, Հովհաննիսյանը սուլիչն անմիջապես մոտեցնում է բերանին, սակայն, չգիտես ինչու, չի սուլում։ Սուլում է միայն այն ժամանակ, երբ գնդակը հայտնվում է «Շիրակի» դարպասում։ Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են։

Ոմանք, օրինակ բերելով նմանօրինակ այլ դրվագներ, փորձում են արդարացնել Զավեն Հովհաննիսյանին։ Տեղի ունեցածի վերաբերյալ զրուցել ենք բազմաթիվ մասնագետների, այդ թվում նաև՝ մրցավարների հետ։ Բոլորը վստահաբար ասացին հետևյալը՝ եթե կանոնների խախտման հետևանքով դաշտում ընկած ֆուտբոլիստ կա, ապա մրցավարը պարտավոր է խաղը վերսկսելու հրահանգ տալ միայն սուլիչով։

Հովհաննիսյանի գործողությունները գուցե նման արձագանքի չարժանանային, եթե չլիներ Հայաստանի նախորդ տարվա առաջնության սկանդալային վերջաբանը։ Մասնավորապես, 34-րդ տուրի «Լոռի»-«Փյունիկ» խաղում տեղի ունեցածը հերթական ապտակն էր հասցրել հայկական ֆուտբոլին: Հանդիպման գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանը ակնհայտ կերպով, նույնիսկ «բեսպրեդելի» գնով «Փյունիկին» ըստ էության կասեցրել էր չեմպիոնական մրցավազքից: Հանդիպման 85-րդ րոպեին մրցավարի հագուստ կրող անձը հօգուտ «Փյունիկի» չէր նշանակել 100 տոկոսանոց 11 մետրանոց հարվածը: Տվյալ դրվագում Սիմոնյանը գտնվում էր ընդամենը 7-8 մետր հեռավորության վրա և ուղղակի չցանկացավ նկատել, թե ինչպես է «Լոռիի» ֆուտբոլիստը տապալում «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանին: Զրկելով «Փյունիկին» հաղթանակից՝ Սիմոնյանը նվեր էր մատուցել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Արարատ-Արմենիային», որը կորցրած միավորների քանակով դարձավ առաջատար, այնուհետև նաև չեմպիոն:

Այսօր արդեն Զավեն Հովհաննսիյանը, կասեցնելով «Շիրակին», իր հերթին նվեր մատուցեց Կարապետյանի թիմին։ Երեկ հաղթելով «Արարատին»՝ «Արարատ-Արմենիան» 49 միավորով դարձավ միանձնյա առաջատար։ Վերջին տուրում «Նոայի» հետ ոչ-ոքի խաղալու դեպքում «Արարատ-Արմենիան» կպահպանի չեմպիոնի կոչումը։

«Հայկական ֆուտբոլի վերջին հրաժեշտը տեղի կունենա Կոնդի եկեղեցում՝ վաղը, ժամը 18:00-ին: Հարգանքով՝ «Շիրակ»-«Նոա» խաղի մրցավար Զավեն Հովհաննիսյան»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

Որևէ բան ավելացնելը թերևս անիմաստ ենք համարում։ Այո, վերջին տարիներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի են ունեցել փոփոխություններ։ Բոլորս լիահույս էինք, որ Ռուբեն Հայրապետյանի հեռանալուց հետո տեղի կունենան արմատական փոփոխություններ։ Բայց արդյոք կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանի առաջնությունում ինչ-որ բան փոխվել է։ Եթե Հայրապետյանի օրոք հանրահռչակ մրցավար Ճաղարյան Արարատն էր չեմպիոն կարգում «Փյունիկին», ապա վերջին տարիներին չեմպիոնության հարցը որոշում են Զավենն ու Արտակը։ Այո, ՀՖՖ-ն Արտակ Սիմոնյանին որակազրկել էր, և ի՞նչ։

Տարիներ շարունակ լսել ենք նորմալ դատավորներ չունենալու թեզը։ Թավշյա հեղափոխությունից հետո դատավորների հարցը օրակարգային է նաև իրավական դաշտում։ Ցավոք, խնդրի լուծում ստանալու հեռանկարը չի նշմարվում։ Թե՛ ֆուտբոլում և թե՛ իրավական դաշտում դատավորներն ըստ էության անում են այն, ինչ ուզում են։ Մենք շարունակելու ենք չունենալ չեմպիոններ։ Մենք շարունակելու ենք ունենալ «չեմպիոններ» ՝ ի դեմս Ճաղարյան ձյաձյայի, Արտակի, Զավենի…

Եթե անդունդից դուրս գալու համար արդյունավետ քայլեր չեն արվում, կամ այդ քայլերը արդյունավետ չեն, մեզ մնում է միայն շնորհավորել մեր չեմպիոններին, ասել է թե՝ հաղթողին չեն դատում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում