Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 958-ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 5 նոր դեպք։
StopCov.ge կառավարական կայքի տվյալների համաձայն առողջացածների թիվը հասել է 838-ի․ այս ցուցանիշը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է 8-ով։
Վրաստանում փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով 105 հիվանդ։
3903 մարդ գտնվում է կարանտինում, բժիշկների հսկողության տակ է 202 մարդ։ Մինչ օրս, կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը Վրաստանում հասել է 15-ի։