Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Երազանքը մնում է երազանք. Կրեմլի նպատակն է ԽՍՀՄ օրինակով մի կառույց ստեղծել ու վերահսկել հետխորհրդային երկրներին

Հայրենիքի վերականգնմանն ուղղված բարեփոխումներից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անհրաժեշտ է կոչում, ինչպես եղել է Ռուսաստանի կամ Ռուսիայի առաջնորդների պարագայում՝ ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը։ Նրա խոսքով՝ Սահմանադրության փոփոխության քվեարկությունն ընդամենը սկիզբն է ու ժողովրդի համաձայնությունը՝ 1945 թ. սահմաններով երկրի վերականգնմանը։ Ֆյոդորովը կարծում է, որ Պուտինին կարելի է անվանել Վլադիմիր Միավորող։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Ռուսաստանում ուժի մեջ է մտել նոր Սահմանադրությունը։ Նշենք, որ ըստ փոփոխությունների՝ զրոյացվում են Պուտինի նախկին ժամկետները, և նա կարող է երկու անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում։ Բացի այդ՝ Կրեմլի քաղաքականության երկրորդ կարևոր ուղղությունը, որը սերտ կապված է Սահմանադրության փոփոխության հետ, «աշխարհաքաղաքական մեծ աղետի»՝ ԽՍՀՄ փլուզման հետևանքների ռևիզիան է, որի մասին Պուտինը խոսել է բազմիցս, այդ թվում՝ «Նեշնլ Ինթերեսթ» պարբերականում իր հայտնի հոդվածում, որում մասնավորապես տարածքային պահանջներ էր ներկայացնում հետխորհրդային երկրներին։

https://www.1in.am/assets/uploads/2020/05/00-662-1.jpg

Վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ հասկանալի է, որ աշխարհաքաղաքական ռևիզիոնիզմը մտնում է Կրեմլի պլանների մեջ, և այդ ռևիզիոնիզմն ունի երկու պատճառ: «Առաջինը, իմ դիտարկմամբ, բավականին սխալ պատկերացումն է այն մասին, թե Արևմուտքն այժմ միաբան չէ, և կարելի է ամեն ինչ վերցնել: Հասկանալի է, որ խոսքը սահմանների վերականգնման և մեկ միասնական պետության ստեղծման մասին չէ՝ ինչպիսին Խորհրդային Միությունն էր: Բայց Կրեմլում վաղուց են հայտարարում, որ նախկին Խորհրդային Միության ամբողջ տարածքն իրենց ազդեցության գոտին է համարվում: Այսինքն՝ խոսքը քաղաքական և տնտեսական վերահսկողության մասին է հետխորհրդային երկրների նկատմամբ»:

Դրա գործիքներից մեկը, ըստ Վասաձեի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի ստեղծումն էր: «Անկեղծ ասած, Վրաստանին ու Ուկրաինային այդ կառույցներում այսօր պատկերացնելը բավականին բարդ է, էլ չեմ խոսում Բալթյան երկրների մասին: Բայց ցանկությունը մնում է ցանկություն՝ նույնիսկ այն ժամանակ, երբ այն իրականության հետ չի առնչվում: Իսկ երկրորդ ամենակարևոր նպատակը ներքաղաքական է՝ պանդեմիայի շրջանում առաջացած տնտեսական ճգնաժամի պայմաններում ցույց տալ հասարակությանը, որ զոհաբերությունները հենց այնպես չեն արվում, իշխանությունը վերածնվում է և այլն»:

Միևնույն ժամանակ Գելա Վասաձեն ընդգծեց՝ շատ փորձագետներ, այդ թվում՝ ռուս փորձագետները, կարծում են, որ հանրաքվեի անցկացման ամենակարևոր նպատակը Վլադիմիր Պուտինի ցանկությունն էր՝ դադարեցնել սրվող քաղաքական պայքարը իր աթոռի համար՝ ողջ առաջնորդի օրոք: «Դա ազդանշան էր՝ ուղղված էլիտաներին՝ ոչ ոք ոչ մի տեղ չի գնալու, դադարեցրեք իրար կրծել, այդ ամենը դատարկ բան է: Արդյոք հավատացե՞լ են էլիտաներն այդ ազդանշանին, դատելով եղածից՝ ոչ այնքան: Ավելին՝ առաջիկայում Վլադիմիր Պուտինի հեռանալու շշուկներն ավելի են ուժեղացել: Ռուսական քաղաքական կյանքը մտնում է տուրբուլենտության շրջան, և պետք է լավ հասկանալ, որ հանրաքվեն տուրբուլենտության պատճառ չէ, այլ դրա պատասխանն է: Իսկ թե որքանով է այն արդյունավետ պատասխան՝ մենք դա առաջիկայում կիմանանք»,- եզրափակեց քաղաքագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում