«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում մեկնարկել են իտալացի բժիշկների երկօրյա քննարկում-սեմինարները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Առաջին սեմինարի բանախոսն էր Տոսկանիայի Արեցցո հիվանդանոցի համաճարակաբան Դավիթ Ռեդին: Նա անդրադարձել է թոքաբորբի ընթացքում հակաբիոտիկների կիրառմանը, COVID 19-ով հիվանդների վարմանը և բուժման մոտեցումներին: