Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Ողբերգությունն ընդունում ենք որպես իրականություն․ մի քանի հազարի հասնող հայեր ՌԴ-ից ցանկանում են վերադառնալ

Հենց սկսեն քննարկել սահմանները բացելու հարցը, Ռուսաստանից ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան գալ ցանկացողների թիվը կգերազանցի մի քանի հազարը։ Մարդիկ ամիսներ շարունակ նստած սպասում են, որ վերադառնան Հայաստան։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ, դեսպանատան խորհրդական Արամ Թանանյանը։

Որոշ ժամանակ առաջ ՌԴ-ից մի քանի տասնյակ հայեր հավաքեցին իրենց իրերը, դրեցին մեքենաների վրա և ուղևորվեցին դեպի Հայաստան։ Բայց, քանի որ սահմանները փակ են, նրանք մնացին Լարսի անցակետում։ Մոտ 100 ընտանիք մեքենայով ուղևորվել են դեպի Հայաստան։ Նրանցից այս պահին Լարսի անցակետում մնացել են 25-ը։ Մնացածը ընտանիքի անդամներին, կանանց, երեխաներին չարթերային թռիչքներով ճանապարհել են, իրենք մնացել սահմանին։ Իրավիճակն այսպիսին է, ներկայացրեց Արամ Թանանյանը։ «Լարսում են մնացել միայն նրանք, ովքեր տան իրերով են ու այլընտրանք չունեն։ Իրենց վիճակն էլ մի բան չէ, արտագնա աշխատանքի էին մեկնել»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, հյուպատոսությունները ամեն ինչ անում են մեր հայրենակիցներին օգնելու, աջակցելու համար, ասաց Թանանյանը։ «Իհարկե, սահմանները բացվելու ուշացումները մեզ ևս անհանգստացնում են։ Օրը մի քանի տասնյակ մարդ է զանգահարում։ Խուճապային մեղադրական տրամադրություններով։ Ես համբերատար լսում եմ, այլ ելք չկա։ Մարդիկ հնարավորություն չունեն, արդեն քանի ամիս է՝ լարման տակ սպասում են։ Պետք է իրատեսական լինել։ Վրացիներն էլ մտածում են իրենց երկրի անվտանգության մասին»,- մեզ հետ զրույցում նշեց Արամ Թանանյանը։

Նրա խոսքերով՝ մեր հայրենակիցները հույս են ունեցել, որ Վրաստանը, սահմանները բացելով, իրենց ևս հնարավորություն կտրվի ցամաքային ճանապարհով մեկնել Հայաստան։ Սակայն դա այդպես չէ։ «Իհարկե, մենք ևս հույս ունենք, որ Վրաստանը ինչ-որ ձևով թույլ կտա իր երկրի տարածքով ուղևորափոխադրումներ կատարել, սակայն այս պահին դեռևս նման քննարկում կամ որոշում չկա։ Սա վրացական կողմի դիրքորոշումն է, մենք պետք է սպասենք մինչև բացվի։ Այդ մասին երբևէ խոսք չի գնացել, թե երբ է վրացական կողմը մարդատար մեքենաների համար բացելու սահմանը։ Մարդիկ, որոնք ամեն օր զանգահարում են ինձ, հարցնում՝ ինչ նորություն կա, ես իրենց ասում եմ, որ չվերցնեն երեխաներին, իրերը, բոխչա կապեն, գան մնան Լարսում։ Այստեղ մի կողմը գետ է, մյուս կողմը՝ սար, ոչ մի ենթակառուցվածք չկա։ Դա էլ քիչ է, սահմանային գոտի է, որտեղից սահմանապահները կարող են շատ հանգիստ իրենց վտարել։ Մեր քաղաքացիների՝ այնտեղ գտնվելը լրացուցիչ լարում ու անորոշություն է առաջացնում»,- շեշտեց Արամ Թանանյանը։

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հուլիսի 9-ին Մինվոդիից ինքնաթիռ կա Հայաստան թռչող, իսկ 10-ին՝ Կրասնոդարից ու Ռոստովից։

«Առաջին լրատվական»-ը զրուցեց Վորոնեժում ապրող հայ ընտանիքի հետ, որոնք այս պահին սպասում են ցամաքային ճանապարհով Հայաստան գալուն։ Ընտանիքի հայրը՝ Շավարշ Մալոյանը, մեզ փոխանցեց, որ Հայաստանում շատ կիսատ թողած գործեր ունի, մեծ արտադրություն ունի, ծիրանի դաշտեր Բջնիում, որոնք խնամքի կարիք ունեն։ Ընտանիքը մշտապես կապի մեջ է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչների հետ, բազմիցս դիմել է Հայաստանում ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ խնդրելով ինչ-որ ձևով օգտակար լինել։

«Հայաստանում արտադրամաս ունեմ, ծիրանի դաշտեր ունեմ, ընկերներիս եմ խնդրել, որ գնան սրսկեն։ Ես ուզում եմ մեքենայով գալ, չի լինում։ Սեզոնը սկսել է, հիմա ոչ մեկի հետ չենք կարողանում կապնվել Հայաստանում»,- անհանգստացած ասած մեր զրուցակիցը։

Ընտանիքի դուստրը Հայաստան է եկել դեռևս արտակարգ դրությունից ու սահմանների փակվելուց առաջ, քանի որ ցանկանում էր բժշկական քոլեջի ստոմատոլոգիական բաժնում սովորել։ «Բայց աղջիկս, քանի որ ՌԴ քաղաքացի է, անձնագրի հարցեր կան։ Դրանք էլ պետք է լուծենք։ Առանց ծնողներից մեկի ներկայության հնարավոր չէ։ Չգիտենք՝ ինչ անել։ Անելանելի, լարված իրավիճակ է։ Սպասում ենք»,- ասաց մեր հայրենակիցը։

Շավարշ Մալոյանը մեզ պատմեց, որ հատկապես ուզում են մեքենայով գալ, որպեսզի Հայաստանում ավելի հեշտ լինի տեղաշարժը։ «Չգիտեմ, սպասում ենք։ Տեսնենք, եթե մինչև ամսի 15-ը չի լուծվում, կնոջս ու 4 տարեկան տղայիս ինքնաթիռով կուղարկեմ, ես էլ երևի մեքենայով կգնամ։ Ցանկացած իրավիճակի պատրաստ ենք։ Թեկուզ ոտքով, բայց պետք է գնանք»,- նշեց Շավարշ Մալոյանը և ավելացրեց, որ ամեն օր զանգահարում են թեժ գիծ, անհամբեր սպասում են ինչ-որ նորության։

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում