Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Դատվելու փոխարեն խոսում է դատելուց. իշխանության առաջնային խնդիրն է գտնել Միքայել Մինասյանին ու բերել Հայաստան

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է արել՝ այս անգամ նշելով, թե Ազգային ժողովի 89 պատգամավորներն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են. «Օրենքը, որը պատրաստվում է ստորագրել Արարատ Միրզոյանը, 89+1 մարդկանց «Սահմանադրական հեղաշրջում» անելու համար դատելու եզրափակիչ ապացույցն է լինելու։ Անկախ նրանից, թե ապագա իշխանության մեջ ովքեր են լինելու, ԱԺ 89 պատգամավորն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են, այդ թվում՝ կոնկրետ այս մեղադրանքով»:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ ՄիքայելՄինասյանը շարունակում է իշխանությունների դեմ պայքարում իր որդեգրած կուրսը, և սպասելի էր, որ նման բնույթի գրառում է կատարելու: «Վերցրել են կուրս, որի համաձայն՝ այն ամենը, ինչ իրականացվում է Հայաստանում, օրենքից դուրս է, և փորձում են այդ կուրսի հիման վրա կառուցել իրենց քաղաքական բազիսը, որի հիման վրա հետագայում, ըստ նրանց, կկարողանան քաղաքական դիվիդենդներ շահել»:

Մեր այն դիտարկմանը՝ արդյոք իշխանության բացթողումը չէ՞ այն փաստը, որ իշխանություններին դատելուց խոսում է մի մարդ, որը պետք է վաղուց արդեն դատապարտված լիներ, քաղաքագետը պատասխանեց: «Ինչքան հասկանում եմ՝ Միքայել Մինասյանը գտնվում է հետախուզման մեջ, թեև դատարանն այսօր ևս չբավարարեց նրան կալանավորելու միջնորդությունը: Այնուամենայնիվ, հայտարարված է հետախուզում, և Միքայել Մինասյանին գտնելու դեպքում, կարծում եմ, նա գոնե նախնական կալանքի կվերցվի: Իշխանության բացթողումը ես տեսնում եմ այնքանով, որ Միքայել Մինասյանի նկատմամբ գործողությունները բավականին ուշ են սկսվել, նա հասցրել է այս ընթացքում լքել Հայաստանի Հանրապետությունը: Երբ հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել՝ պետք է քննչական գործողություններ արվեին, ու կանխվեր ոչ միայն Միքայել Մինասյանի, այլև շատերի՝ Հայաստանը լքելը, և այդ դեպքում մենք այսպիսի իրավիճակ չէինք ունենա: Սակայն այս պահի դրությամբ մենք ունենք այն իրավիճակը, որին հասել ենք, ու հիմա առաջին հերթին Միքայել Մինասյանին պետք է գտնել, հետո որոշել, թե նրա հայտարարություններն ինչ ենթատեքստ ունեն ու ինչպես պատասխանել այդ հայտարարություններին»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ իշխանությունները պետք է նման հայտարարություններին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեն, որովհետև սա հեղաշրջման նախապատրաստության մասին հայտարարություն է: «Սա հանցագործության մասին հաղորդագրություն է, քաղաքական իմաստով՝ հեղաշրջման մասին հայտարարություն: Պետք է մաքրման օպերացիա անեն՝ իրենց պարագլուխներով, ԱԱԾ-ն պետք է հատուկ վերահսկողության տակ վերցնի այն մարդկանց, ումից սպառնալիք է գալիս, ոչ թե նրանց, ում խփելու են, այլ գլխավորներին, կազմակերպիչներին, որպեսզի երկրում քաոս չառաջանա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Մեր զրուցակցի կարծիքով՝ անկայունություն ստեղծելու համար կարող են աղետներ կազմակերպել, պայթյուններ, որոնք հեղաշրջման նախանշան են: «Իշխանությունը պետք է այդ հարցով զբաղվի, և որ ամենակարևորն է՝ գտնի դրան, բերի Հայաստան ու դատարան ուղարկի: Դա անխուսափելի է, իշխանությունը պետք է այդ հարցը լուծի. ինչքան ուշ պայթեցվի թարախապալարը, այնքան վատ: Կարող է հակառակը լինել՝ իրենք պայթեցնեն»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում