Wednesday, 24 04 2024
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Բաքվի հայտարարությունները ծիծաղելի են ամբողջ աշխարհի համար. ունենք ռազմավարական խնդիր՝ հաղթել չավարտված պատերազմում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի կիրառման պլանը: Քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «այսօր մեր Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ և որակ ունենք»:

https://www.1in.am/assets/uploads/2018/09/3-51.jpg

Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը վարչապետի հետ այս հարցում համակարծիք է:

«Առաջընթաց, իհարկե, ունենք: Այստեղ, նախ և առաջ, պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ վերջին ժամանակահատվածում էապես փոխվել է և՛ պարենային մատակարարումը, և՛ նյութական մատակարարումը և՛, որ ամենակարևորն է՝ սպառազինության ու տեխնիկայի մասով զգալի ձեռքբերումներ ունենք: Անկախ այն հանգամանքից, թե կոնկրետ ինչ սպառազինություն և տեխնիկա է ձեռք բերվել, միևնույն է՝ դրա ծավալը բավականին մեծ է, որը շատ անհրաժեշտ և լուրջ փոփոխություն է: Մեզ համար շատ կարևոր է նաև այն, որ 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո այնպիսի լուրջ տեխնիկական միջոցներ ենք ձեռք բերել և տարբեր նպատակներով ներդրել ու հասել մի այնպիսի իրավիճակի, որի արդյունքում ադրբեջանական կողմն այսօր ամբողջ աշխարհի ծիծաղի առարկան է դարձել. օրինակ, հիշենք, Զաքիր Հասանովի վերջին հայտարարությունը, երբ ասում էր, թե իրենք չեն կարողանում մեզ թիրախավորել, որովհետև առաջնագծի ամբողջ երկայնքով ամերիկյան դիտարկման համակարգեր ենք տեղադրել: Ադրբեջանի պաշտպանության նախարարի այս հայտարարությունը պարզապես զավեշտ էր: Սակայն, մյուս կողմից՝ այսքանով հանդերձ, դեռ չի նշանակում, որ մեր Զինված ուժերում խնդիրներ չկան: Դա, իհարկե, այդպես չէ: Խնդիրներ կան և դրանք շատ-շատ են, բայց դրան զուգահեռ էլ հետզհետե տեղի ունեցող զարգացումն ակնհայտ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց ռազմական փորձագետը:

Առաջնահերթ կարևորության և լուծման կարիք ունեցող խնդիրների շարքում փորձագետն առանձնացրեց հետևյալը.

«Մենք այսօր արդեն 30 տարեկան անկախ պետություն ենք, բայց, ցավոք, մեզանում շարունակում է ապրել Խորհրդային միությունը, այդ թվում՝ այն ապրում է նաև մեր բանակում: Իրավական փաստաթղթեր ու բազում այլ հարցեր կան (սկսած ԶՈւ-ի կառուցվածքից` վերջացրած բազմաթիվ այլ հարցերով, որոնք հրապարակման ենթակա չեն), որոնք ամբողջովին դեռևս մնում են Խորհրդային միության ժամանակների կարգավորումներով: Մինչդեռ ժամանակները փոխվել են, իրավիճակը փոխվել է, մարդկանց մտածողությունն ու հոգեբանությունն է փոխվել և սրա հետ միասին էականորեն փոխվել է նաև և՛ տեխնիկան, և՛ սպառազինությունը, որն իր անմիջական ազդեցությունն ունի այդ ամենի վրա: Հետևաբար, այս առումով մենք դեռ բավականին հետ ենք մնում: Կարծում եմ՝ առաջնահերթ պետք է լուրջ ուշադրություն դարձվի այս խնդրին և դրա լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկվի, առավել ևս այն դեպքում, երբ այս խնդրի լուծումը ֆինանսական մեծ ծախսեր չի պահանջում»:

Նշենք նաև, որ վերոնշյալ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանն իր խոսքում մասնավորապես շեշտել է նաև.

«Ուզում եմ արձանագրել, որ մեր կառավարության համար այս ուղղությունը ոչ թե ուղղակի առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն, որովհետև այն հավակնությունները, որոնք հայ ժողովուրդն, ըստ էության, որդեգրել և հայտարարել է, դրանք կարող են իրականություն դառնալ ու շանս ունենալ, եթե Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը համարժեք են մեր երկրի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին և ի վիճակի են արձագանքել բոլոր մարտահրավերներին: Ընդ որում, մենք նկատի ենք ունենում ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ առումով ոչ միայն մարտավարական, այլև ռազմավարական մարտահրավերները:

Բայց և ուզում եմ ընդգծել, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը և այսօր որդեգրված զարգացման տեմպը մեզ անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար»:

Այս համատեքստում Հրաչյա Պետրոսյանցը ընդգծեց, որ վարչապետի ելույթի այս հատվածում կան բազում նրբերանգներ, որոնք, սակայն, բարձրաձայնման համար չեն, իսկ թույլատրելի սահմաններում մեր զրուցակիցը նշեց միայն այն, որ մեր առջև դրված մարտավարական և ռազմավարական մարտահրավերներն իրարից տարբերվում են իրենց խնդիրների կատարման ծավալով և մեծությամբ:

«Եթե վերցնենք, ենթադրենք, Իջևանի ուղղությունը և սկսենք մտածել այս ուղղությամբ, ապա սա կոնկրետ մարտավարական ուղղություն է, իսկ եթե մտածենք ռազմաճակատի ամբողջ գծի ուղղությամբ, ապա սա արդեն ռազմավարություն է, այսինքն՝ որպես օրինակ հասկանանք հետևյալը, որ այս պահին ինչ-որ ուղղություններով հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերի կանխումը մեր համար մարտավարական խնդիր է, որը պետք է լուծենք, բայց մոտ ապագայում, եթե հանկարծ Ադրբեջանի ղեկավարությունը փորձի ուժային տարբերակի գնալ՝ պատերազմական գործողություններ սանձազերծի, ապա այստեղ արդեն մեր ռազմավարությունն է դեր խաղալու: Խոսքը սրա մասին է, իսկ ավելին՝ փակագծեր բացել, միանշանակ, չենք կարող»,- ընդգծեց Պետրոսյանցն ու միևնույն ժամանակ հավելեց, որ ինքն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում վարչապետի այսօրինակ հայտարարություններն ու ողջունում է դրանք:

Փորձագետն իր հերթին նույնպես այն համոզմանն է, որ ՀՀ Զինված ուժերն ու դրա զարգացումն ու արդիականացումը մեզ համար պետք է լինի բացարձակ առաջնահերթություն, քանի որ, նրա խոսքերով, մենք չավարտված պատերազմի մեջ ենք և մեր առջև ռազմավարական խնդիր ունենք՝ հաղթել այդ պատերազմում:

«Այսպիսի խնդիր ունեցող երկրի համար մնացած ամեն ինչը պետք է մղվի հետին պլան»,- եզրափակեց Հրաչյա Պետրոսյանցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում