ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է վերսկսել ամերիկյան դպրոցների աշխատանքն այս աշնանը: Այս մասին նա գրել է Twitter- ի իր էջում:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս նախագահի թեկնածու Ջո Բայդենի, «չեն ցանկանում աշնանը բացել դպրոցները քաղաքական պատճառներով», – նշել է Թրամփը: Ըստ նրա, դեմոկրատները կարծում են, որ դպրոցները բացելուց հրաժարվելը «նրանց կօգնի նոյեմբերին՝ նախագահական ընտրություններում»:
Դպրոցների աշխատանքները Միացյալ Նահանգներում դադարեցվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Միացյալ Նահանգները աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիրուսի վարակի դեպքերի թվով: Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ երկրում գրանցվել է հիվանդացության մոտ 2,9 միլիոն դեպք: