Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ հաջորդ նախագահը, անկախ նրանից, թե ով է նա լինելու, պարտավոր կլինի ամբողջովին փոխհատուցել Թեհրանին վերջին տարիներին պատժամիջոցների պատճառած վնասը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ով էլ որ լինի այդ պաշտոնում, նախորդ կառավարությունից պատասխանատվությունը կփոխանցվի նրան, ներառյալ իրանական ժողովրդին և տնտեսությանը պատճառված վնասի պատասխանատվությունը: Նրանք պետք է փոխհատուցեն վնասը », – ասել է Զարիֆը:
Ավելի վաղ երկրի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը կվերադառնա միջուկային գործարքի քննարկմանը միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը փոխհատուցի պատժամիջոցների պատճառած բոլոր վնասները: Նրա խոսքով՝ ԱՄՆ տնտեսական սահմանափակումների պատճառած վնասը հավասար է Իրանի երկու տարվա բյուջեին (մոտ 50 միլիարդ դոլար):
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: