Բրազիլիայի իշխանությունները կսկսեն կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի կլինիկական փորձարկումները հուլիսի 20-ից, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Սան Պաուլոյի նահանգի կառավարության հայտարարությունը:
«Առողջության վերահսկման ազգային գործակալությունը թույլ է տվել մեկնարկել կլինիկական փորձարկումների երրորդ փուլը ՝ փորձարկելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունն ու անվտանգությունը», – նշվում է զեկույցում:
Պատվաստանյութը փորձարկելու համար իշխանությունները երկրում վարակի դեմ պայքարող բժիշկներից 9 հազար կամավորների կընտրեն:
Ներկայումս Բռազիլիան արդեն փորձարկում է Օքսֆորդի համալսարանի գիտնականների մշակած պատվաստանյութը։