COVID-19-ից մահացության մակարդակը Միացյալ Նահանգներում նվազել է 39% -ով: Այս մասին հաղորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում:
Թրամփը նշել է, որ թեստավորման ամերիկյան ծրագիրը շարունակում է առաջատարը մնալ աշխարհում:
Ըստ նրա, ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացությունը «գրեթե ամենացածր մակարդակի վրա է աշխարհում»: Ներկայումս երկրում մահացությունների թիվը 10 անգամ նվազել է համավարակի գագաթնակետի համեմատ, ասում է նախագահը:
COVID-19-ից մահացության մակարդակի զգալի նվազումը հնարավոր է դարձել հիդրօքսիքլորոխինով բուժման շնորհիվ, ասել է Թրամփը՝ հիմնվելով Հենրի Ֆորդի առողջապահական կազմակերպության ուսումնասիրության վրա: