Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է ՌԴ 25 քաղաքացիների նկատմամբ անհատական պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք, ըստ Լոնդոնի, առնչություն են ունեցել «Մագնիտսկիի գործի» հետ (Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկին մահացել է 2009թ. նոյեմբերի 16-ին Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» քննչական մեկուսարանում), հաղորդվում է կառավարության տեղեկատվության կայքում:
Ցուցակում 25 մարդ է ընդգրկված, որոնց թվում են ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրկինինը, գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը, ՌԴ ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Անիչինը և մոսկովյան դատավոր Ալեքսեյ Կրիվորուչկոն:
Ցուցակում ընդգրկված բոլոր անձանց արգելվում է մուտք գործել Մեծ Բրիտանիա, նրանց ակտիվները սառեցվում են, նրանց չի թույլատրվում բիզնեսով զբաղվել այդ երկրում: Պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում փաստաթղթի հրապարակումից անմիջապես հետո: