Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննել է ՍԴ դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը:
Միջնորդությունը ներկայացրել էին դատավորներ Արման Թովմասյանն ու Մխիթար Պապոյանը:
Իսկ պատճառն այն է, որ Բադալյանն իր հարցազրույցներից մեկում որոշակի արտահայտություններ էր թույլ տվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հասցեին, ինչով, Թովմասյանի և Պապոյանի համոզմամբ, Բադալյանը խախտել է քաղաքական զսպվածության և չեզոքության նորմերը:
Կարապետ Բադալյանն այսօր բացարկի միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի դեմ՝ հիմնավորելով, թե նա բազմիցս հայտարարել է, որ Ազարյանի ընկերն է, ուստի, Պապոյանն այս գործով չի կարող լինել անաչառ կողմ: Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Որոշումը կհրապարակվի մի քանի օր անց: