ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NASCAR-ի մրցարշավորդ Բուբբա Ուոլեսից պահանջել է ներողություն խնդրել: Այդ մասին հայտնում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ մարզիկը իր ավտոտնակում գտել էր կախովի հանգույցով պարան, որը ԱՄՆ-ում համարվում է անհանդուրժողականության խորհրդանիշ՝ Լինչի դատաստանի հետ ասոցիացիայի պատճառով:
«Արդյոք Բուբբա Ուոլեսը ներողություն խնդրե՞ց NASCAR-ի հիանալի արշավորդներից, որոնք օգնեցին նրան հանուն այն բանի, որ պարզվեր, որ այդ ամենը հերթական հորինվածք էր»,- գրել է Թրամփը սոցցանցում: