Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Ռուսական վարկից հրաժարվելն ունի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բնույթի ռիսկեր»

«Սա պլանային վերանորոգում է, որը պետք չէ դիտարկել ռիսկային տիրույթում: Ռիսկային տիրույթում պետք է դիտարկել առհասարակ ռուսական վարկից հրաժարվելու գործընթացը, որը թեև  իշխանության կողմից ներկայացվում է որպես ատոմակայանի մոդեռնիզացման աշխատանքների արդյունավետությունը  բարձրացնելուն ուղղված միջոց, այնուամենայնիվ, ես այստեղ տեսնում եմ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բնույթի  որոշակի ռիսկեր»։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից  Հայկական ԱԷԿ-ը կանգնեց  հերթական պլանային կանխարգելիչ վերանորոգման։ Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վրա աշխատանքները կտևեն 65 օր: Միջոցառումներն իրականացվում են ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և արդիականացման շրջանակներում՝ կայանի արդյունավետությունն ու հուսալիությունը բարձրացնելու նպատակով:

«Սա պլանային անջատում է, որի ընթացքում կկատարվեն ռեակտորի միջին նորոգում, տեղեկատվահաշվողական համակարգի փոխարինում նոր և ավելի ժամանակակից համակարգով, կարգավորման և փոխհատուցման կասետների (АРК) շարժաբերների զննում, ինչպես նաև առաջին կոնտուրի հիմնական սարքավորումների մետաղի հսկողություն»,-  հայտարարել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը՝ միաժամանակ տեղեկացնելով նաև, որ հայկական ԱԷԿ-ը պլանային կանխարգելիչ վերանորոգումը համատեղում է կայանի արդիականացման և անվտանգության հետագա բարձրացման հետ, քանի որ աշխատանքների մեծ մասը հնարավոր է իրականացնել միայն բլոկի կանգնեցման պայմաններում:

Տնտեսական և քաղաքական բնույթի ռիսկերի վերաբերյալ էներգետիկ ոլորտի փորձագետը  մանրամասնեց. «Նախ՝ տնտեսական ռիսկերի մասին. ակնհայտ է, որ այն տոկոսադրույքը, որով 2015թ.-ի պայմանագրով  ռուսական վարկը տրամադրվել է հայկական կողմին՝ ԱԷԿ-ը վերազինելու և մոդեռնիզացնելու նպատակով (տարեկան 3 տոկոս տոկոսադրույք), սա կարելի է բնութագրել որպես շուկայականից ցածր տոկոսադրույք՝ հատկապես, երբ ուսումնասիրում ենք ՌԴ-ի կողմից հետխորհրդային տարածքում այլ պետություններին նույն նպատակով տրվող վարկերը: Օրինակ՝ Բելառուսին ատոմակայան կառուցելու նպատակով Ռուսաստանը վարկ տրամադրեց 5.5 տոկոսով, Իրանին՝ 6 տոկոսով, և այլն, այնպես որ՝ մեզ տրամադրված 3 տոկոսը բավականին ցածր թիվ է: Իսկ ինչ է առաջարկում այսօր մեր իշխանությունը. իշխանությունն առաջարկում է թողարկել  գանձապետական արժետոմսեր, որոնք կտեղաբաշխվեն միջազգային շուկայում՝ հավելյալ միջոցներ ներգրավելու և ատոմակայանի մոդեռնիզացման ծրագիրը ավարտին հասցնելու համար, բայց մենք գիտենք, որ միջազգային շուկայում պետական պարտատոմսերը տեղաբաշխված են  8 տոկոս տոկոսադրույքով, այնպես որ՝ այստեղ մենք պետք է նախևառաջ ֆինանսական հաշվարկ կատարենք՝ հասկանալու համար, թե, այնուամենայնիվ, մեզ ռուսական վա՞րկն էր  ձեռնտու, թե՞ այս երկրորդ տարբերակը, որն առաջարկել է մեր կառավարությունը՝ ի դեմս ֆինանսների նախարարության:

Մեկ այլ կարևոր հանգամանք ևս. առհասարակ, եթե անգամ ռուսական  վարկից հրաժարվելն ինչ-ինչ նպատակներից ելնելով արդարացված է, այդուհանդերձ, մենք պետք է հաշվի առնենք նաև, որ այս որոշումը խոշոր հաշվով վնասում է Հայաստանի «վարկային պատմությանը», որովհետև սա  անպայման հաշվի է առնվելու միջազգային այն կառույցների կողմից, որոնք Հայաստանին տրամադրում են կամ տրամադրելու են վարկեր: Հատկապես՝ Եվրասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի այս քայլը ստանալու է որոշակի բացասական գնահատական:

Ինչ վերաբերում է քաղաքական ռիսկերին, ապա մեզ բոլորիս հայտնի է, որ միջուկային էներգետիկան հայ-ռուսական հարաբերությունների ավանդական և առանցքային ուղղություններից մեկն է: Եվ այն, որ մի կողմից՝ ռուսական կողմը, փաստորեն, հրաժարվեց  երկարացնել վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը, մյուս կողմից էլ՝ հայկական կողմը, ելնելով դրանից, գնաց արդեն այլընտրանքային ճանապարհով՝ հրաժարվելով ռուսական վարկից,  խոսում է, իհարկե, այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները, այնուամենայնիվ, գտնվում են ճգնաժամային իրավիճակում՝ անկախ տարբեր պաշտոնյաների կողմից հնչող հռետորական  հայտարարություններից: Ըստ իս՝ երկկողմ հարաբերություններն ու դրանց զարգացումը մշտապես ենթադրում են կոնկրետ նախագծերի  և նախաձեռնությունների իրականացում: Իսկ այս առումով այն, որ մենք այստեղ խնդիրներ ունենք, ակնհայտ է»:

Մեր զրուցակիցը նաև կարծում է, որ այս հարցը Հայաստանի էներգետիկ անվտանգության տիրույթում համալիր ձևով դիտարկելու դեպքում պարզ է դառնում նաև հետևյալ խնդիրը. «Մենք գիտենք, որ այդ  3 տոկոսանոց վարկի մարումը այս տարվա հունվարի 1-ից Հայաստանի էներգետիկ համակարգի վրա արդեն իսկ ձևավորել է սակագնային լրացուցիչ բեռ՝ 2 դրամի չափով, այսինքն՝ վարկի մարումը պետք է հանգեցնի երկրի ներսում գործող սակագների աճի: Ճիշտ է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) կարողացել է էլեկտրաէներգետիկ օպերատորի հետ գալ ընդհանուր համաձայնության՝ առ այն, որ  ինչ-ինչ միջոցների հաշվին սակագնային  այդ բարձրացումը տեղի չունենա, սակայն ակնհայտ է, որ այս  պայմաններում, երբ Հայաստանում հետզհետե շարունակում է նվազել էլեկտրաէներգիայի արտադրությունը (հատկապես վերջին կես տարվա ընթացքում, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով` կորոնավիրուս, տնտեսական ակտիվության անկում և այլն), ապա Հայաստանի էներգետիկ համակարգում ներգրավված ցանկացած վարկային միջոց և  այդ պարտավորության մարում անուղղակիորեն բերելու են սակագնային լրացուցիչ բեռի ձևավորման: Այս պարագայում կարծում եմ, որ ատոմակայանի խնդիրը պետք է դիտարկել առավել լայն համատեքստում»,-  շեշտեց Դավթյանը՝  միևնույն ժամանակ հավելելով  նաև, որ մեր էներգետիկ համակարգն այլևս արդյունավետ չի գործում։

Վերջինիս խոսքով՝  այս համատեքստում պետք է հաշվի առնենք նաև այն, որ Հայաստանն ունի կուտակած  մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի հասնող վարկային միջոցներ, սրա հետ մեկտեղ սպառման բացասական դինամիկա, ինչպես նաև  էլեկտրաէներգիայի արտահանման լրջագույն խնդիրներ, հետևաբար այս խնդիրների լուծման ուղղությամբ պետք է լրջորեն մտածել։

Հարցին՝ իսկ առկա ռեզերվը որքա՞ն ժամանակ կարող է բավարարել ներքին պահանջարկը, Վահե Դավթյանը պատասխանեց, որ այս առումով կարող ենք չմտահոգվել։

«Մեզ քաջ հայտնի է, որ Հայաստանի էներգետիկ համակարգն ավելի քան ավելցուկային է, այսինքն՝ ունենք ավելցուկային հզորություններ։ Բացի սրանից՝ Հայաստանի էներգետիկ համակարգը կառուցված է այնպես, որ երբ ատոմակայանը գտնվում է վերանորոգման պայմաններում (որոշ ժամանակով դադարեցնում է աշխատանքը), ապա էլեկտրաէներգիայի  գեներացման հիմնական բեռն իրենց վրա վերցնում են ջերմային էլեկտրակայանները (ՋԷԿ)։ Եկեք չմոռանանք նաև, որ 2019թ.-ի մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր ատոմակայանը նորից դադարի վիճակում էր գտնվում, և այդ ժամանակ էլ էլեկտրաէներգիայի հիմնական գեներացիան ապահովում էր ջերմաէներգետիկ կոմպլեկտը, մասնավորապես՝ Հրազդան ՋԷԿ-ն  ու Երևան ՋԷԿ-ը։ Այսօր ևս ատոմակայանի աշխատանքի կանգնեցման արդյունքում էլեկտրաէներգիայի հիմնական գեներացիան կրկին իրականացնելու են ՋԷԿ-երը։ Այստեղ որևէ նորություն կամ որևէ արտառոց բան չկա, սա շատ  նորմալ գործընթաց է, և սա Հայաստանի էներգետիկ համակարգի կառուցվածքային տրամաբանության մեջ է մտնում, էլ  չեմ խոսում հիդրոէներգետիկայի մասին, որով նույնպես բավականին հարուստ ենք։ Այսինքն՝ այսքանով ուզում եմ  ընդգծել, որ վերանորոգման նպատակով որոշ ժամանակով ատոմակայանի աշխատանքի դադարեցումն այս ժամանակահատվածում  չի բերելու որևէ ճգնաժամի։ Բայց երբ հարցը դիտարկենք երկարաժամկետ կտրվածքով կամ նկատի ունենանք նաև այն խոսակցությունները, թե կարելի է հրաժարվել ատոմակայանից և անցում կատարել այլընտրանքային էներգետիկայի ստացմանը, ապա այդ  իմաստով մենք իսկապես կարող ենք կանգնել լուրջ պրոբլեմի առաջ, որովհետև պետք է հասկանանք, որ  ատոմակայանը, ի վերջո, Հայաստանի ռամավարական օբյեկտներից մեկն է, և դրա զարգացումը Հայաստանի համար այլընտրանք չունի, առավել ևս, եթե հաշվի առնենք նաև այն կարևոր հանգամանքը, որ այսօր մեր հարևանները՝ Թուրքիան, Իրանն ու անգամ Ադրբեջանը, ամեն կերպ փորձում են իրենց մոտ զարգացնել ատոմային էներգետիկան։ Այս պարագայում Հայաստանը տարածաշրջանի դեռևս միակ երկիրն է, որն ունի ատոմային էներգետիկա, ինչը շատ բարձր ռազմավարական կարգավիճակ է և նշանակում է, որ այդ կարգավիճակն ամեն գնով մենք պետք է փորձենք  պահպանել»,- եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում