Friday, 19 04 2024
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ

Որոշ ուժերի պայքարը մեկ գաղափարի շուրջ է՝ տապալել իշխանությունը. սա փակում է իրական ընդդիմության դաշտը

Վերջին շրջանում Հայաստանում որոշ ուժեր ու սուբյեկտներ գուժում են Հայաստանում հայ- ռուսական հարաբերությունների սրման մասին: Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությանը հաջորդեցին համանման հայտարարություններ, ինչը վկայում է, որ ձևավորվել է թրենդ՝ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները ներկայացնել որպես հակառուսական տրամադրություններ: Արդյո՞ք սա Ռուսաստանին անվերապահորեն ծառայելու առաջարկ է, պատրաստակամություն, որի մասին հայտնում են հայաստանյան քաղաքական որոշ շրջանակներ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը այս և մի շարք այլ հարցերի շուրջ իրենց դիտարկումները ներկայացրին վերլուծաբան Մհեր Ղալեչյանը, «Հայ կառուցողական կուսակցության» գլխավոր խորհրդի քարտուղար Դավիթ Հովհաննիսյանը և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գոռ Հակոբյանը:

«Ժամանակն է, որ խնդիր դրվի, քննարկվի և հստակեցվի, թե մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում որոնք են մեր շահերը, որոնք են հակասությունները, ինչքան մենք պետք է կարողանանք պահպանել մեր ինքնուրույնությունը և դրսևորել տարբեր հարցերում՝ հաշվի առնելով նաև անվտանգության հետ կապված հարցերը»- նշեց Գոռ Հակոբյանը:

Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում սկզբունքորեն պետք է վերանայվեն Հայաստանի և ՌԴ-ի միջև հաստատված հարաբերությունները. «Մենք ժառանգել ենք վասալային հարաբերություններ: Այդ հարաբերությունները պետք է վերանայվեն: Բայց, իմ կարծիքով, Ռուսաստանի համար Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կոմֆորտ գործընկերություն է: Մենք հեղափոխությունից հետո ՌԴ-ի հետ ավելի լավ հարաբերություններ ունենք՝ նույն սկզբունքով, ինչ որ եղել է նախկինում, ՌԴ-ի ցանկությունները Հայաստանում իրականացվում են: Հակադրություններ չկան ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև: Հայ-ռուսական հարաբերություններում գլոբալ փոփոխություն, ի շահ Հայաստանի, չի եղել»:

Մհեր Ղալեչյանի դիտարկմամբ՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին շեփորահարող քաղաքական ուժերի համար այդ հարաբերություններն առաջնային չեն. «Այդ ուժերի, մասնավորապես Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը հավատարմության երդում է: Նրանք ապավինում են դրսի ուժերին»:

Քննարկման մասնակիցների կարծիքով՝ որոշ ուժերի պայքարը մեկ գաղափարի շուրջ է՝ տապալել իշխանությունը, և սա փակում է իրական ընդդիմության դաշտը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում