Ինչպես պարզվել է, երկուշաբթի օրը 92 տարեկանում կյանքից հեռացած աշխարհահռչակ իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն կենդանության օրոք կազմել է մի փաստաթուղթ, որում նա հայտարարում է իր մահվան մասին: Փաստաթուղթը հիվանդանոցի մոտ հավաքվածներին ներկայացրել է նրա փաստաբան Ջորջո Ասումման:
«Ես՝ Էնիո Մորիկոնես, մահացել եմ: Ես դրա մասին հայտարարում եմ իմ բոլոր ընկերներին», – ասվում է փաստաթղթում: Այնուհետև Մորիկոնեն գրում է, որ ողջունում է նրանց, ովքեր միշտ եղել են իր կողքին, ինչպես նաև նրանց, ովքեր հեռու են:
Բացի այդ, կոմպոզիտորը հայտարարել է, որ հուղարկավորությունը պետք է անցկացվի նեղ շրջաակով և կնոջըէ Մարիային խոստովանել է «անհավատալի սիրո մասին, որը մեզ պահեց միասին»:
Մորիկոնեն երաժշտություն է գրել ավելի քան 500 կինոնկարների, այդ թվում` «Մի անգամ Ամերիկայում», «Առաքելություն», «Մալենա» և այլ հանրահայտ ֆիլմերի համար։