Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի քանակն անցած օրն աճել է 24 248-ով և հասել 697 413-ի: Հուլիսի 6-ին այդ մասին իր կայքում հայտնել է Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Այսպիսով գերատեսչությունը հավաստել է նախօրյակին Հնդկաստանի զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունն այն մասին, որ երկրիրը վարակվածների թվով դուրս է եկել աշխարհում երրորդ տեղը՝ առաջ անցնելով Ռուսաստանից (681 251 հայտնաբերված հիվանդ): Այդ ցուցանիշով Հնդականստանն այժմ զիջում է սոսկ ԱՄՆ-ին և Բրազիլիային:
Հնդկաստանի առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ երկրում COVID-19-ից մահացածների թիվը 24 ժամում ավելացել է 425-ով և հասել 19 693-ի: Հիվանդանոցներում բուժվում է 253 287 հիվանդ, առողջացել է 424 433-ը:
Նշվում է, որ երկրում մշտապես աճում է նաև առողջացման ինդեքսը, որն առավոտյան կազմել է 60,81 տոկոս, իսկ հուլիսի 1-ին՝ 59,51 տոկոս: