Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

Երուսաղեմում վերջին շրջանում ավելի շատ երիտասարդներն են վարակվում կորոնավիրուսով

Մինչև հիմա Երուսաղեմի հայ համայնքում կորոնավիրուսով ոչ մի վարակված չկա, որովհետև հայկական թաղամասը մեկուսացման, կարանտինի մեջ են պահում: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Նրա խոսքերով՝ նույնիսկ այն ժամանակ, երբ վարակվածների օրական թիվը շատ իջել էր, իրենք կարանտինից դուրս չեկան, շարունակեցին կարանտին պահել: «Ընդհանուր առմամբ, հիմա, այո՛, թիվը բարձրացել է: Առաջին ալիքի ժամանակվա թվերից էլ անցել ենք, այսօր արդեն օրական վարակվածների քառանիշ թիվ է արձանագրվում: Կառավարությունը նախկին սահմանափակումները վերականգնել է, մասնավորապես, արգելվում են հավաքները, որտեղ 20 հոգուց ավելի մարդ կա, իսկ փակ տարածքներում չի կարելի 4 հոգուց ավելի մարդկանցով հավաքվել: Նաև վարչապետի կողմից առաջարկություն է արվել, որ մեծ առևտրի կենտրոնները, ռեստորանները, ծովափները փակվեն: Այդ առաջարկությանը դեմ է ֆինանսների նախարարը, որովհետև նա ասում է, որ վերջին 1 ամսվա ընթացքում հազիվ կարողացել են վերականգնել տնտեսական վնասը, որ մարդիկ ստացել են համընդհանուր սահմանափակումների պատճառով: Կարծում եմ՝ քննարկումների արդյունքում, հավանաբար, ծովափների գործունեությունը որոշակի ժամերի կթույլատրվի, ռեստորանները կգործեն որոշակի սահմանափակումներով»,- ասաց Հայր Կորյունը:
Նա հավելեց, որ այս պահին հիվանդության նահանջի միտում չկա, թվերը վերջին օրերին անցել են հազարից. «Ամեն դեպքում կառավարությունը բոլոր խստացումներն արել է, 10 օր առաջ դիմակ չկրելու համար տուգանքը 200 շեքելից բարձրացրել են 500 շեքել (մոտ 70 հազար դրամ): Կառավարությունն ամեն ինչ անում է, որ վարակվածների թիվը նվազի, բայց այս պահի դրությամբ թիվն աճում է»:

Հարցին, թե մարդիկ հետևո՞ւմ են կանոններին, Հայր Կորյունը պատասխանեց. «Ընդհանուր հետևելով իրավիճակին, տեսնում ենք, որ խոցելի խմբի ներկայացուցիչներն ավելի ուշադիր են, խստորեն պահում են կանոնները, իսկ երիտասարդներն այդքան խիստ չեն հետևում: Նույնիսկ նոր տերմին է առաջացել՝ կորոնավիրուսի երիտասարդացում, այսինքն՝ եթե առաջին ալիքի ժամանակ առավել շատ տարիքով մարդիկ էին վարակվում, ապա վերջին շրջանում խոցելի խմբի անձինք պահում են կանոնները, և երիտասարդներն են ավելի շատ վարակվում»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում