Thursday, 28 03 2024
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

Կարող ենք ունենալ վտանգավոր զարգացումներ. ինչպես կհանգուցալուծվի «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի թնջուկը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է հանրակրթական դպրոցների պարտադիր ուսուցման ծրագրից հանել Հայ եղեկեցու պատմություն առարկան: Ինչպե՞ս են եկեղեցին, մասնագետներն ու հասարակությունն արձագանքում այս որոշմանը և արդյո՞ք Հայ եկեղեցու պատմությունը շարքային առարկա է։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի և ԵՊՀ դասախոս, Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ  Նարինե Դիլբարյանի հետ:

Ի՞նչ ծանրակշիռ հիմնավորմամբ է նախարարությունն ուզում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հեռացնել հանրակրթական դպրոցի ծրագրից: Ի պատասխան այս հարցի՝ Նարինե Դիլբարյանն ընդգծեց, որ ոչ մի ծանրակշիռ, անգամ համոզչականություն և տրամաբանական հենք ունեցող փաստարկ չի բերվել:

Հայոց եկեղեցու պատմության դասագրքերում շարադրանքը մակերեսային էր, իմ կարծիքով այս առարկան նոր ըմբռնման կարիք ունի: Իմ համոզմամբ՝ հայ եկեղեցու պատմությունը հայոց պատմության, հայոց պետականության և հայոց մշակույթի պատմության մեծագույն դրվագ է, որովհետև երբ մենք չենք ունեցել պետականություն, հայ եկեղեցին է այդ դերը ստանձնել, իսկ մշակութային առումով, սկսյալ Մաշտոցից և նրա աշակերտներից, երկերի փայլուն նմուշներ են ստեղծել, և հայ եկեղեցին ոչ միայն կրոնական կազմակերպություն, այլ նաև մշակութային կենտրոն է եղել: Պետք է ստեղծել այնպիսի դասագրքեր, որտեղ արտացոլված կլիներ այդ ամբողջ պատմությունը.»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ուղղումներ անելու փոխարեն, առարկան հանվում է ծրագրից, ինչը անտրամաբանական և վախեցնող քայլ է:

Սերոբ Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ շատ հարցեր ի հայտ են գալիս այն պատճառով, որ չկա կրթության հստակ ռազմավարություն, տեսլական և հասկանալի չէ, թե ինչպիսի կրթական համակարգ ենք ուզում: Ամեն ինչ դիտվում է հատվածական ձևով: Մեր զրուցակցի խոսքով՝ կարևոր է, թե ինչպես՝ ինչ ընթացքով ու մեթոդաբանությամբ է որոշում կայացվելու այս խնդրի վերաբերյալ. «Մենք ունենք խնդիր, որի շուրջ տարբեր կարծիքներ են ձևավորվել: Եթե հռչակել ենք, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ապա որոշում պետք է կայացվի ժողովրդավարական ձևով»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում