Լուրեր
Որոշակի իլյուզիաներ են. Սահմանադրությունը փոխելու դիսկուրսը իրավական չէ, այլ քաղաքական
  • 19:00
  • 2020-07-06
  • Դիտումներ՝ *

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում նկատում է, որ ինչքան էլ հասկանում ենք մայր օրենքի կարևորությունը պետության կայացման, հանրային և պետական հարաբերությունների կարգավորման գործում, այս պետականորեն նշվող օրվա մեջ ինչ-որ կիսատություն կա, լիարժեքության պակաս: Ըստ նրա` պետական կարգը պետք է բխի քաղաքացիների կամքից, պետական կարգի հիմքում պետք է քաղաքացիների կամարտահայտությունը դրված լինի, ինչը պետության անսասանությունը երաշխավորող գործոն պիտի դառնա, պետության ճակատագրի համար քաղաքացիների ստանձնած պատասխանատվության արգասիք, պետություն ունենալու քաղաքացիների կամքի արտահայտություն: Նոր Սահմանադրությունը, ըստ այդմ, պետք է ստեղծվի ոչ թե կոնկրետ անձի, անձանց, քաղաքական ուժի կամ խմբի ճաշակով ու «հագով», ոչ թե որևէ իշխանության վերարտադրությունն ապահովելու նպատակ պետք է ունենա, այլ ժողովրդի իշխանությունն ամրացնելու, ժողովդրի կամքից բխող պետական կարգ ունենալու և պետություն ունենալու քաղաքացիների կամքն արտահայտելու ռազմավարական հարցը պետք է լուծի: Այս գործընթացը մեկնարկած է, հույս ունենք` նոր Սահմանադրության նախագծի ձևավորումը կանցնի հնարավորինս լայն հանրային քննարկում և 2021 թվականին կայանալիք հանրաքվեով կընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ», – ասել է վարչապետն ուղերձում:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետներ Վիգեն Հակոբյանի և Արեգ Քոչինյանի հետ

  • Դիտումներ՝ *