Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Իրանում կորոնավիրուսը նոր թափ է ստացել․ մեկ օրում 2613 նոր դեպք և 160 մահ

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 243.051, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 160 հոգի։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը։

Երեկվանից մինչև այսօր՝ հուլիսի 6-ը, Իրանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2.613 նոր դեպք, որոնցից հոսպիտալացվել են 1468-ը: Անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել են 160 հոգի, ընդհանուր թիվը՝ 11.731:

Քեշիշյանը տեղեկացրեց, որ մինչ այժմ 204.083 հիվանդ ապաքինվել և դուրս է գրվել: Այս պահին 3.201 հիվանդ գտնվում է ծանր վիճակում: Մինչ այս պահը երկրում թեստավորվել է 1,820,003 հոգի:

Երկրի 31 նահանգներից 9-ը՝ Խուզեստան, Քրդստան, Հորմոզգան, Բուշեր, Խորասան Ռազավի, Իլամ, Քերմանշահ ու Արևմտյան և Արևելյան Ատրպատական նահանգները, գտնվում են կարմիր գոտում: Իսկ նահանգներից 6-ը՝ Գոլեստան, Ալբորզ, Համադան, Յազդ, Քերման, Սիստան և Բելուչեստանը, ահազանգային վիճակում են:

Մովսես Քեշիշյանը նաև տեղեկացրեց, որ իրանահայ համայնքում մեկ հոգի ևս մահացել է կորոնավիրուսից, համայնքում մահացածների ընդհանուր թիվը 19 է։

«Թեհրանում կորոնավիրուսից մահացածը 54-ամյա հայուհի է: Հարազատները մահվան պատճառի մասին իմացել են միայն մահվանից հետո անցկացված թեստերից: Հանգուցյալը որևէ խրոնիկ հիվանդություն չի ունեցել»,- ասաց նա։

Հուլիսի 5-ից Իրանում դիմակ կրելը պարտադիր է, մանավանդ հանրային երթևեկության միջոցներում և հանրային փակ վայրերում։ Հարսանյաց սրահները նորից փակվել են կորոնավիրուսի նոր թափով տարածման պատճառով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում