Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

ՀԷՑ-ը 10 միլիոնով կտուգանվի. Իսկ ով է փոխհատուցելու քաղաքացու կրած վնասները

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 8-ի նիստում պատրաստվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել 10 մլն դրամի չափով։ Ամիսներ առաջ ՀԾԿՀ նախագահի հրամանով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը 2020 թվականի մայիսի 4-8-ը ՀԷՑ-ի կողմից առանձին սպառողներին առաքված էլեկտրաէներգիայի քանակի հնարավոր հավելագրումների փաստի ուսումնասիրության նպատակով ընկերության «Արարատ», «Աշտարակ» և «Աբովյան» էլեկտրական ցանցերում իրականացրել էր մոնիթորինգ: Մասնավորապես, իրականացվել է թվով 720 սպառողների առևտրային հաշվառքի սարքի զննում և փաստացի ցուցմունքների գրանցում։ Բացի այդ, ՀԾԿՀ-ն, ընկերության հետ ձեռք բերված բանավոր պայմանավորվածության համաձայն, մոնիթորինգ է իրականացրել «Դիլիջան» էլեկտրական ցանցում։

Ստուգումների արդյունքում հանձնաժողովը հունիսի 10-ին վարչական վարույթ է հարուցել։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ թվով 142 առևտրային հաշվիչների վրա բացակայել են սեղմակաշարերի կափարիչները և հետևաբար նաև՝ կնիքները, թվով 176 առևտրային հաշվիչների սեղմակաշարերի կափարիչները կնքված չեն եղել, ընկերության աշխատակիցների կողմից 2020 թվականի մայիսի 1-3-ը ժամանակահատվածում ցուցմունքների ֆիքսման բլանկներում գրանցված թվով 63 հաշվիչներով արձանագրված ցուցմունքները ավելի մեծ են եղել, քան 2020 թվականի մայիսի 4-8-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային խմբի կողմից նույն առևտրային հաշվիչներից կարդացված ցուցմունքները, էլեկտրոնային հաշվիչներով հաշվառվող 61 սպառողների մոտ, սպառողի նախորդ հաշվարկային ամսվա ծախսերի գրանցման փոխարեն, 2020 թվականի մայիսի 1-3-ի ժամանակահատվածում ընկերության աշխատակիցները գրանցել են այդ հաշվիչների առկա ցուցմունքները: Թվով 48 էլեկտրոնային հաշվիչներ ներառված են եղել էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, իրենց 7 ցուցատախտակի վրա ունեցել են նախորդ ամսվա ծախսը ցուցադրող համապատասխան տող, սակայն չեն գրանցել նախորդ ամսվա ծախսը։
Արձանագրված հենց այս խախտումների հիման վրա էլ ՀԾԿՀ-ն պատրաստվում է ՀԷՑ-ին տուգանել 10 մլն դրամով, ինչպես նաև պարտավորեցնել վերացնել արձանագրված թերությունները։

ՀԷՑ-ը չի վիճարկում խախտումների փաստը, սակայն ամեն բան բարդում է կորոնավիրուսի և վիրուսով պայմանավորված իրավիճակի վրա։ Օրինակ՝  հաշվիչների սեղմակաշարերի վերաբերյալ ՀԷՑ-ից պարզաբանում են, որ ընկերության համապատասխան աշխատակիցների կողմից սպառողների էլեկտրամատակարարման դադարեցման և վերականգնման արդյունքում պարբերաբար վնասվում են հաշվիչների սեղմակաշարերը, և ընկերությունը յուրաքանչյուր տարի իրականացնում է հաշվիչների սեղմակաշարերի կափարիչների փոխարինում, սակայն 2020 թվականին հանրապետությունում առկա համաճարակով պայմանավորված՝ կափարիչների տեղադրման աշխատանքներն անորոշ ժամկետով դադարեցված են։
Ինչ վերաբերում է հաշվիչների ցուցմունքներին, ապա, ըստ ՀԷՑ-ի, 2016 թվականից ընկերության ստորաբաժանումներին հանձնարարված է յուրաքանչյուր ամսվա սկզբին հաշվիչների ցուցմունքների գրառմանը զուգընթաց հայտնաբերել նաև ժամային շեղում ունեցող հաշվիչները և ծրագրավորիչների միջոցով արագ կազմակերպել դրանց ուղղումը, սակայն հաշվիչների մարտկոցների տեխնիկական վիճակից ելնելով՝ լարման անջատումների և  վերականգնման արդյունքում որոշ հաշվիչների վերոնշյալ խնդիրը, նույնիսկ բազմակի ուղղումների արդյունքում, պարբերաբար ի հայտ է գալիս:

«Յուրաքանչյուր ամսվա առաջին երեք օրերի ընթացքում՝ հաշվիչների ցուցմունքների գրանցումից հետո, ստուգողական ծրագրերի միջոցով կատարվում է սպառողների նախնական ծախսերի կրկնակի ստուգում, ուղղումները կատարվում են մինչև հաշվետու ամսվա բաժանորդական բազաների ամփոփումը: Հանրապետությունում տիրող իրավիճակի հետ կապված կրկնակի ստուգումների գործընթացը լիարժեք չի իրականացվել, և մայիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում հաշվիչների ցուցմունքների ֆիքսման բլանկներում արձանագրված առևտրային հաշվիչների ծախսերի կամ ցուցմունքների անհամապատասխանությունները կուղղվեն, որոնք կարտացոլվեն մայիս հաշվետու ամսվա վճարման փաստաթղթերում»,- պարզաբանեցին ՀԷՑ-ից։

«Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դրական է գնահատում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քայլը դիտարկումներ անելու և խախտումները հայտնաբերելու հետ կապված։ Նրա խոսքով՝ հանձնաժողովը ընկերությանը պատժելու տարբեր ձևեր ունի՝ նկատողություն, տուգանք, սակագնի իջեցում և լիցենզիայից զրկում: «Հիմա մենք տեսնում ենք, որ երկրորդ փուլում ենք։ Բայց ուսումնասիրությունները պետք է ամենօրյա, մշտական բնույթ կրեն, քանի որ խախտումների այլ տեսակներ էլ կան, որոնք թույլ են տրվում ՀԷՑ-ի կողմից։ Մեր չապացուցված տվյալներով, բայց մեր համոզմամբ՝ հավելագրումների մի տեսակ կա, որը թույլ է տալիս էժան հոսանքը ձևակերպել որպես ավելի թանկ։ Ես չունեմ հստակ ապացույց, բայց մենք նման կասկածներ ունենք, որոնք ցրելու համար հարկավոր է ստուգումներ իրականացնել ամենօրյա ռեժիմով»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ բազմաթիվ թերություններ կան հատկապես այնտեղ, որտեղ մարդկային գործոնը մեծ է։

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Կարեն Չիլինգարյանը պատրաստվում է  մասնակցել հուլիսի 8-ի ՀԾԿՀ նիստին և շատ կարևոր հարց բարձրացնել, թե ՀԷՑ-ին տուգանելուց ի՞նչ է շահում սպառողը, որն անմիջականորեն է տուժել ՀԷՑ-ի գործողություններից. «Իրականում սպառողներն են տուժել այդ հավելագրումներից, մնացած թերություններից, բայց ՀԷՑ-ին տուգանելուց սպառողը ի՞նչ է շահում։ Եթե սպառողը 100 դրամ պակաս է վճարում, անմիջապես ՀԷՑ-ից գալիս ու անջատում են հոսանքը, բայց եթե սպառողը տուժել է ՀԷՑ-ի հավելագրումներից, նրան ոչ մի փոխհատուցում չի՞ տրամադրվում։ Հասկացանք, տուգանքի գումարը գնում է  բյուջե, բայց սպառողի կրած վնասները ո՞վ պետք է փոխհատուցի։ Անհավասար իրավիճակ է ստեղծվում, որը խնդիր է, ու այդ խնդրի լուծումը պետք է տրվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Չիլինգարյանը՝ հավելելով, որ պատրաստվում են նաև հանձնաժողովի առաջ հարց բարձրացնել՝ փոփոխություններ մտցնել հօգուտ սպառողի, որպեսզի նման իրավիճակներում վերականգնվեն նաև սպառողների խախտված իրավունքները։

Կարեն Չիլինգարյանը նաև նշեց, որ նման մշտադիտարկումները պետք է մշտական բնույթ կրեն, որը թույլ կտա նվազագույնի հասցնել ՀԷՑ-ի կողմից թույլ տրվող խախտումները, որից տուժում է  բացառապես սպառողը՝ ՀՀ քաղաքացին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում