Ռազմական օդուժի հաղորդման հեռարձակման ժամանակ երկու տարօրինակ թռչող օբյեկտներ են ֆիքսվել երկնքում՝ Բրիտանիայի խորհրդարանի շենքի վերևում: Կադրերը նկարահանվել են քաղաքական մեկնաբան Ջոնաթան Բլեյքի ուղիղ հեռարձակման ժամանակ:
Ընդ որում, հաղորդավարը չի նկատել իր հետևում գտնվող երկու տարօրինակ օբյեկտները: Որոշ հեռուստադիտողներ ենթադրել են, որ դրանք ճայեր են, բայց ՉԹՕ-ների հետազոտող Գարի Հեսելթինը մատնանշել է օբյեկտների չափը և դրանց արագությունը, ինչը բնորոշ չէ թռչուններին:
Նաև որոշ օգտատերեր ենթադրել են, որ սա լրագրողների կատակն է, քանի որ ծրագիրը հեռարձակվել է ՉԹՕ-ների համաշխարհային օրը:
Միևնույն ժամանակ, ստացված կադրերը շատ լղոզված են և դժվար է որոշել, թե ինչն են հատկապես ֆիքսել տեսախցիկները: