Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային աճ է արձանագրել՝ 212 հազար 326 նոր վարակակիր մեկ օրում։ Նոր դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, Բրազիլիային և Հնդկաստանին։ Մահվան դեպքերը օրական 5 հազարի սահմաններում են։ Աշխարհում կորոնավիրուսով հաստատված դեպքերն անցել են 11 ու կես միլիոնը: