Հուլիսի 4-ին Վիեննայի մերձակայքում սպանված Մարտին Բեկ անունով ՌԴ քաղաքացին Չեչնիայից է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ Քորնոյբուրգի (Ստորին Ավստրիա) դատախազության ներկայացուցիչ Ֆրիդրիխ Քհելին հղումով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ավստրիայի ոստիկանությունը ձերբակալել է այս գործով երկրորդ կասկածյալին:
Ներկայումս հետաքննությամբ զբաղվում է Ստորին Ավստրիայի սահմանադրության պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը:
Հուլիսի 5-ին տեղեկատվություն էր հայտնվել, որ Ռուսաստանից քաղաքական ապաստան հայցողին գնդակահարել են Վիեննայի մերձակայքում: Նշվում էր, որ կրակողը նույնպես ՌԴ քաղաքացի է:
Ըստ գերմանական լրատվամիջոցների, սպանվածը ընդդիմադիր հայացքներ է ունեցել Չեչնիայի ղեկավարության նկատմամբ: