«Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները գնդակոծել են Սիրիայի Լաթաքիա և Հալեպ նահանգների բնակավայրերը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար կոնտր-ծովակալ Ալեքսանդր Շչերբիցկին:
«Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերից երեք անգամ գնդակոծվել է Էլ-Ասի բնակավայրը, մեկ անգամ Լաթաքիա նահանգի Բշարֆա բնակավայրը, մեկ անգամ Բալա բնակավայրը, մեկ անգամ Հալեպ նահանգի Ուրում-ալ-Սուգրա բնակավայրը»,- ասել է Շչերբիցկին:
Կոնտր-ծովակալը հայտնել է, որ ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները շարունակել են պարեկությունը Հալեպ և Ռաքքա նահանգներում մի շարք երթուղիներով: Բանակային ավիացիայի ուժերը օդային պարեկություն են իրականացրել: