Thursday, 25 04 2024
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է

Արման Բաբաջանյանը «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անունից հեռախոսազրույց է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

Հուլիսի 6-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անունից հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և Լիազոր Դեսպան, Ն.Գ. պարոն Թիան Էրլունի հետ։

Որպես ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը խոսեց ՀՀ-Չինաստան հարաբերությունների բարեկամական, ռազմավարական բովանդակության և նշանակության վերաբերյալ, որոնք ուղղված են դեպի ապագան, դիտարկվում են որպես Հայաստանի արտաքին, արտաքին տնտեսական, անվտանգության քաղաքականության դիվերսիֆիկացման կարևորագույն ուղղություններից մեկը։

Արման Բաբաջանյանը շեշտեց, որ «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը միջազգային հարթակներում հավատարիմ է «Մեկ Չինաստան» սկզբունքին, նշելով, որ ինքնիշխանության և փոխադարձ շահերի նկատմամբ հարգանքի հիմքի վրա կառուցված ՀՀ-Չինաստան հարաբերություններում առկա է մեծ չիրացված ներուժ, և որ նախաձենությունը անհրաժեշտ է համարում քաղաքական երկխոսության խորացումը հետևյալ ուղղություններով․

– միջազգային և տարածաշրջանային անվտանգություն,

– ազատ առևտրի ռեժիմի հաստատում, ներառելով ԵԱՏՄ մեխանիզմները,

– ռազմատեխնիկական համագործակցություն,

– լոգիստիկ-ենթակառուցվածքային ոլորտ; մենք հավակնում ենք «հաբի» դերակատարությանը՝ Պարսից Ծոց-Սև Ծով միջմայրցամաքային մայրուղում;

– տարածաշրջանային համագործակցություն 2+1 և բազմակողմ ձևաչափում, առաջին հերթին՝ Իրանի և Վրաստանի մասնակցությամբ,

– վերոնշյալ ուղղություններով ներդրումային քաղաքականություն, այդ թվում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախագծի շրջանակներում, որտեղ մենք հավակնում ենք ծանրակշիռ դերակատարություն ունենալ նախագծի ներքին դիվերսիֆիկացման բարձրացման գործում,
– կրթական և մշակութային համագործակցություն։

Ի պատասխան, Դեսպանն իր խոսքում անդրադարձավ ներքաղաքական հարցերի, նշեց, որ այսօր Հայաստանում առաջացել են նոր քաղաքական միավորներ՝ ուժեր, որոնք փորձում են լրացնել բաց թողնված գործերը և այդ իմաստով նաև դիտարկում են մեր նոր քաղաքական ուժին «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությանը։

Դեսպանը նշեց, որ նրանք հետևում են փոփոխություններին և առաջնորդվում են չմիջամտելու սկզբունքով։

Անդրադառնալով երկրի քաղաքական և տնտեսական անցուդարձին, դեսպանը նշեց, որ կարևորում են գործընթացներում կայնունությունը որպես հիմք տնտեսական զարգացման համար, նշելով, որ Չինաստանը Հայաստանի երկրորդ տնտեսական գործընկերն է Ռուսաստանից հետո։

Համաձայնվելով Արման Բաբաջանյանի խոսքին, դեսպանը նշեց, որ կա չիրականացված մեծ պոտենցիալ և որ դա առաջիկայում իրագործելու հարց է։ Դեսպանը հետաքրքրվեց «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը քաղաքական դաշտի որ թևն է ծրագրում ընտրել, ի պատասխան հարցին Արման Բաբաջանյանը պատասխանել է, որ նախաձեռնությունը ընտրել է աջ լիբերալ թևը։ Դեսպանը գոհունակություն հայտնեց, որ ստեղծվող քաղաքական նոր միավորն առաջնահերթ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին և այդ իմաստով երկու երկրների միջև դառնալ կարևոր գործընկեր։ Արման Բաբաջանյանը, որպես Ազգային ժողովի անկախ պատգամավոր իր հերթին հայտնեց, որ նախաձեռնությունը պատրաստ է դառնալ ամուր հիմք այդ հարաբերությունների խորացման և ամրապնդման համար։

Արման Բաբաջանյանն իր և նախաձեռնության անդամների կողմից շնորհակալություն հայտնեց Չինաստանի դեսպանին նոր կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանին աջակցելու համար։ Ի պատսախան դրան դեսպանը հայտնեց, որ օգնությունը պայմանավորված չի լինելու միայն համավարակի շրջանակներում, լինելու են նաև մարդկանց կյանքի որակի բարձրացման համար ներդրումներ։

Վերջում կողմերը հույս հայտնեցին, որ համավարակից հետո կկարողանան հանդիպել արդեն և ունենալ առարկայական երկխոսություն, իսկ մինչ այդ կապ կարող են հաստատել հեռախոսազրուցների ձևաչափում։

https://www.facebook.com/hanun.hanrapetutyan/photos/a.129046615459823/146266487071169/?type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում