Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Չես կարող փրկել առողջությունը, եթե չփրկես տնտեսությունը. կորոնավիրուսի դեմ պայքարում Իսլանդիայի դասը Հայաստանին

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս Նարեկ Մկրտչյանը  զրուցել  է  Իսլանդիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, 2017–2019 թթ եղել է Իսլանդիայի Արդարադատության նախարար Սիգրիդուր Անդերսենի հետ:

 Հարգելի Սիգրիդուր, շնորհակալ եմ, որ միացաք Covid 19  համավարակի և դրա՝  համաշխարհային քաղաքանության, մարդկության ու առհասարակ մեր երկրների տարբեր ոլորտներին նետված մարտահրավերների շուրջ քննարկմանը: Երբ կորոնավիրուսը հայտնվեց Իսլանդիայում, իրավիճակն անհանգստացնող էր. արձանագրվեց ավելի քան 500 դեպք ամեն 100.000 մարդու հաշվով, ինչը փաստորեն աշխարհի ամենաբարձր ցուցանիշների մեկն էր, սակայն կարճ ժամանակահատվածում դուք կարողացաք կանգնեցնել կորոնավիրուսը: Չէի՞ք կիսվի մեզ հետ ձեր հաջողության գաղտինքով:

Ներեցեք, Ձեր հնչեցրած թվերի հարցում հստակ լինել չեմ կարող, բայց երբ կորոնավիրուսը հայտնվեց Իսլանդիայում, մենք բավականին արագ գործողություններ ձեռնարկեցինք: Մենք ի վիճակի եղանք պարզելու, թե որտեղ էին վարակվել այդ մարդիկ, այն է՝ հիմնականում Իտալիայում, Ավստրիայում և ԱՄՆ-ում: Չնայած վարակվածների թիվը քիչ էր, բայց հաշվի առնենք, որ Իսլանդիան փոքր բնակչություն ունի: Մենք կարողացանք գտնել Իսլանդիա ժամանած յուրաքանչյուր մարդու, և դա բավականին վաղ էր Եվրոպայում համավարակի տարածման համատեքստում՝ փետրվարի կեսերին ու վերջին: Ի սկզբանե այն, ինչը մենք ձեռնարկեցինք, թեստավորումն էր. մեր առողջապահական համակարգը մարդկանց առաջարկում էր թեստեր, ընդ որում թեստավորում էին անցնում նաև այն մարդիկ, ովքեր կասկածներ ունեին, որ վարակված են: Եվ բավականին շուտ մենք կապվեցինք նաև deCODE genetics-ի հետ, որպեսզի հեշտացնենք հանրային ոլորտի թեստավորումը: Ի սկզբանե թեստավորեցինք նաև այն մարդկանց, ովքեր ցանկանում էին՝ չնայած ախտանշանների բացակայությանը: DeCODE-ը սկսեց իրականացնել պատահական թեստավորումներ Իսլանդիայում վարակի ընդհանուր պատկերը մեզ ներկայացնելու համար: Արդյունքում՝ նրանք կարողացան թեստավորել օրական մոտ 2000 մարդ, ինչի շնորհիվ էլ բավականին վաղ մենք ունեցանք խնդրի համապատկերը, և պարզվեց, որ չունենք Իսլանդիայում վիրուսի մեծ տարածում: Ապա մենք միջոցներ ձեռնարկեցինք պաշպանելու ծերերին և տարբեր հիվանդություններով մարդկանց: Այսպիսով՝ Առողջապահության նախարարությունը հասարակությանը տեղեկացրեց անհատական պաշտպանական միջոցներ իրականացնելու մասին: Բավականին հեշտ էր Իսլանդիայում բարձրացնել տեղեկացվածությունը վիրուսի և անհատական միջոցներ ձեռնարկելու հարցում: Մենք անգամ կարգախոս ունեինք, թե բոլորս նույն խաղաքարտի վրա ենք գտնվում: Առողջապահության նախարարությունը հանրությանը կոչ արեց մնալ տանը, հատկապես նրանց, ովքեր իրենց  գնահատում են խոցելի: Դպրոցներն ու մանկապարտեզները մենք չփակեցինք, չնայած կոչ արվեց խուսափել մեծ հավաքույթներից՝ սկզբում մինչև 100, ապա 20 մարդ: Կարճ ժամանակաշրջանում փակեցինք մարզասրահները, վարսավիրանոցներն ու նմանատիպ ծառայությունները, սակայն արտակարգ իրավիճակ մեզ մոտ չհայտարարեցինք և երբևէ չկիրառեցինք այն դրակոնյան միջոցները, որոնք տեսնում ենք որոշ երկրներում:

 Երբ ես Իսլանդիայում էի, այցելեցի deCODE genetics, որն իրապես զարմանալի կազմակերպություն է, և փորձեցի կապ հաստատել դրա և գենետիկական հետազոտությունների վրա աշխատող հայկական լաբորատորիայի միջև, դեռ կտեսնենք՝ ինչ կստացվի: «Բլումբերգ» ամսագրում ես մի հետաքրքիր նախադասություն եմ կարդացել, թե Իսլանդիան Covid 19-ը ուսումնասիրելու համար կատարյալ լաբորատորիա է: Իսլանդիան այսօր այնպիսի երկրների շարքում է, որոնց պայքարը կորոնավիրուսի դեմ արդյունավետ է կազմակերպվել: Ինչո՞ւ կանանց կողմից ղեկավարվող երկրները կորոնավիրուսի դեմ ավելի լավ են պայքարում, քան տղամարդկանց կողմից ղեկավարվող երկրները, ինչպես Նոր Զելանդիան, Գերմանիան, Թայվանը և այլն:

Չեմ կարծում, որ այս դեպքը պետք է այդ կերպ ներկայացնել, բայց այո, Իսլանդիան վայելում է փոքր պետության առավելությունները և ունի բավականին տեղեկացված հասարակություն ու կրթվածության բարձր մակարդակ: Ուստի իշխանությունների համար շատ հեշտ է իրազեկել հասարակությանը ցանկացած առարկայի շուրջ: Ընդհանրապես իսլանդացիները շատ գիտակից մարդիկ են, հետևաբար յուրաքանչյուրը միացավ իրականացվող ջանքերին՝ ծանուցելով անգամ, երբ ինչ-որ մեկը հիվանդ էր տեղեկատվության ստացումը հեշտացնելու և վարակի տարածումը կանխելու համար: Մենք ներկայացրինք բջջային հավելված, և կարծում եմ՝ մեկն ենք այն հաջողակ երկրներից, որոնք արեցին նման բան: Այսպիսով՝ մի քանի օրվա ընթացքում իսլանդացիների մեծամասնությունը ներբեռնեց այս հավելվածը, չնայած մենք շատ կասկածամիտ ենք այն ամենի նկատմամբ, ինչը կարող է խախտել անձնական գաղտնիությունը: Մարդիկ ցուցաբերեցին իրենց մասնակցությունն այս ամենում վարակի տարածումը կանխելու նպատակով: Այսպես՝ մենք բոլորս պատրաստված էինք, եթե անգամ վարակի հաջորդ ալիքը վրա հասներ, և առնվազն կարող էինք հեշտացնել տարածման նկատմամբ վերահսկողության իրականացումը: Իսլանդիայի պարագայում սա կարևոր գործոն է: Բացի այս Իսլանդիան և մասնավորապես Ռեյկյավիկը ցրված համայնք է, մենք նման չենք Լոնդոնին կամ Նյու Յորքին, որոնք խիտ բնակչություն ունեն փոքր տարածքի վրա: Եվ հենց խիտ բնակչության հանգամանքն է մի իրողություն, որը պիտի հաշվի առնենք՝ քննելով այնպիսի դեպքեր, ինչպիսիք են Լոնդոնի, Նյու Յորքի, Փարիզի, Մադրիդի և առհասարակ մեծ քաղաքների պարագայում: Այս կապակցությամբ ճիշտ չէ քննադատել իշխանություններին կամ քաղաքական գործիչներին ու առողջապահական համակարգին, երբ համավարակը նման տարածում է ստանում: Ավելին՝ սա բնականոն երևույթ է, և զարմանալի կլիներ, եթե համավարակը շատ չտարածվեր այդ քաղաքներում: Քանզի մարդկանց միջոցով տարածվելը հենց վիրուսի էությունն է, և որքան մոտ են ապրում մարդիկ միմյանց, ինչպես Նյու Յորքի 30 հարկանի շենքում, որն ունի 2-3 վերելակ, բնական է, որ յուրաքանչյուրը կվարակվի: Մեզ օգնեց նաև այն հանգամանքը, որ Իսլանդիայում ունենք խելամիտ Առողջապահական նախարարություն, և մենք՝ քաղաքական գործիչներս, լսում ու ընդունում ենք նրանց խորհուրդներն ու բախտավոր ենք այն առումով, որ մեզ մոտ բժիշկները խորհուրդ չտվեցին կիրառել այնպիսի դրակոնյան միջոցներ, ինչպես Դանիայում կամ Նորվեգիայում, որտեղ դպրոցները փակվեցին, կամ Մեծ Բրիտանիայում ու Իսպանիայում, որտեղ մտցվեցին սահմանափակումներ:

Բայց կարծում եմ դժվար է մարդկանց երկար պահել տներում փակված արտակարգ դրության պայմաններում, ինչպես տեսնում ենք Լոնդոնում և Իսպանիայում: Իմ տեսանկյունից սա խենթություն է, և ես սա ասում եմ այն դեպքում երբ մենք՝ իսլանդացիմներս հիմնականում ապրում ենք ավելի ընդարձակ առանձնատներում ու բնակարաններում, քան վերոնշյալ մեծ քաղաքների մարդիկ: Այսպիսով՝ ես գոհ եմ այն միջոցառումներից, որ իրականացվեցին Իսլանդիայում: Այժմ մենք գտնվում ենք բնականոն կյանքին վերադառնալու ճանապարհին. բացում ենք մարզասրահները, փակ լողավազանները և բացօթյա լողավազանները, որոնք իսլանդացիների կյանքի կարևոր մասն են կազմում: Կարևոր է նաև նշել, որ մենք երբևէ չփակեցինք մեր սահմանները և քննադատեցինք ԱՄՆ-ին, որն իր սահմանները փակելու միջոցներ ձեռնարկեց: Մեր Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ վիրուսն արդեն երկրում է, և բացարձակ նշանակություն չունի փակել սահմանները, երբ այն արդեն երկրի ներսուկ է, բայց դա կարող է լուրջ ազդեցություն թողնել տնտեսության վրա: Այսպիսով մենք չփակեցինք մեր սահմանները, սակայն Շենգենյան գոտին, որի մասն ենք կազմում նաև մենք, Թրամփի որոշումից քիչ անց որոշեց փակել Շենգենյան գոտու արտաքին սահմանները: Մենք ևս մասնակցեցինք դրան, ինչը մեր որոշումն էր: Մինչդեռ իմ դիտանկյունից չեմ կարծում, որ դա լավ գաղափար էր և ըստ էության նշանակություն էլ չուներ, երբ չկային զբոսաշրջիկներ,  ու մարդիկ ընդհանրապես չէին ճանապարհորդում: Բայց այժմ շատ կարևոր է բացել սահմանները, և մենք հունիսի 15-ից իրականացնում ենք թեստավորում օդանավակայանում: Իսլանդիան ելքի ու մուտքի մեկ ուղի ունի, այն է՝ Կեֆլավիկ միջազգային օդանավակայանը, իհարկե, լավ թե վատ մենք նաև նավահանգիստ ունենք, բայց հիմնական մուտքը Կեֆլավիկն է: Այսպես՝ մենք կտրամադրենք անվճար թեստեր յուրաքանչյուրի համար, ով կժամանի Իսլանդիա, և կխնդրենք նրանց մեկուսանալ, եթե թեստի պատասխանը դրական լինի:

Իրապես առավելություն է ունենալ կրթված հասարակություն Covid 19-ի դեմ արդյունավետ պայքարելու համար: Ինչպես նշեցիք, դուք Հայաստանի և աշխարհի շատ ուրիշ երկրների պես օգտագործում եք մարդկանց շարժը դիտարկող թվային  հավելված կանխելու համար վիրուսի տարածումը: Սա արդյունավետ միջոց է, չնայած որ շատ քաղաքագետներ ու փորձագետներ տեխնոլոգիական այս լուծումները համարում են սպառնալիք ժողովրդավարության համար:  Հաշվի առնելով զանգվածային վերահսկաման ռիսկը ՝ կա՞ն ինչ-որ կասկածներ կամ վախեր, որ ժողովրդավարական արժեքները վտանգված են։

Ես իրապես անհանգստացած եմ այս իրողությամբ և կարծում եմ՝ համավարակի պայմաններում ընդունվող որոշումները որևէ կասկած չպիտի հարուցեն։ Այստեղ Իսլանդիայում մենք այնքան էլ չենք տարբերվում եվրոպական շատ երկրներից նրանով, որ քաղաքական գործիչները դժկամորեն են արտահայտում իրենց տեսակետները ընդունվող որոշումների նկատմամբ:  Եվ սա, կարծում եմ, հարցի բացասական կողմն է: Ինչպես ավելի վաղ ասացի, մենք բախտավոր ենք որ ունենք առողջապահության նման խելամիտ նախարաքրություն, որի կայացրած որոշումների  հետ քաղաքական գործիչներս հիմնականում համաձայն ենք։ Համոզված չեմ, թե նույնը կլիներ, եթե Առողջապահության նախարարությունը արտակարգ դրություն առաջարկեր, մի բան, որը տեղի է ունենում Մեծ Բրիտանիայում և շատ ուրիշ երկրներում: Նկատելի է, որ քաղաքական գործիչները  մինչ այժմ կաշկանդված են եղել քննադատորեն մոտենալու այս հարցին։ Սա ժողովրդավարությանը սպառնում է  հատկապես երբ իրապես ընտրված ներկայացուցիչները կաշկանդվում են  ազատորեն արտահայտվել՝ «առանց մասնագետներին լսելու»: Բայց պետք է հիշեցնենք, որ մասնագետները նույնպես սխալներ են գործում, և անգամ այս համավարակի պայմաններում մասնագետները բոլոր երկրներում էլ թույլ են տվել ինչ-ինչ սխալներ: Մենք պիտի խուսափենք այնպիսի իրավիճակներից, երբ խեղդվում է ողջամիտ քննադատությունը , ուստի միշտ անհրաժեշտ է ունենալ ժողովրդավարական բանավեճեր: Ինչ վերաբերում է թվային դիտարկման հավելվածին, ապա այն ևս մտահոգվելու տեղիք է տալիս մարդու իրավունքների համատեքստում, ինչից մենք ցանկանում ենք խուսափել: Կարևոր է գիտակցել, որ ոչ ոքի չի պարտադրվում ներբեռնելու այս հավելվածը,  և որ այն ներբեռնվում է ըստ համաձայնության:  Օրինակ՝ ես շատ եմ արժևորում իմ անձնական գաղտնիությունն ու անձնական տվյալները, և ես ներբեռնել եմ այս հավելվածը՝ վստահելով, որ այն տեղեկատվությունը, որը ես տալիս եմ հավելվածին, միայն կօգտագործվի վարակի տարածումը կանխելու համար: Եվ այժմ մենք քննարկում ենք այն գաղափարը, որ Իսլանդիա ժամանող արտասահմանցիների համար պարտադիր լինի հավելվածը ներբեռնելը: Իմ կարծիքով, սակայն, սա ողջամիտ չէ և կրկին պիտի հենվի համաձայնության վրա: Չկա որևէ կասկած ինձ մոտ, որ մարդկանց մեծամասնությունը պարզապես ցանկանում է ունենալ այդ հավելվածը, և չկա մեկը, ով փորձում է նպաստել վիրուսի տարածմանը: Արտասահմանցիների մեծամասնությունը, կարծում եմ, ուրախությամբ կընդունի մեր առաջարկը Իսլանդիայում ճանապարհորդելիս, և դրա դիմաց նրանք կստանան բավականին մանրամասն տեղեկատվություն առողջապահական ծառայությունների վերաբերյալ, որոնցից կարող են օգտվել Իսլանդիայում, եթե հանկարծ վարակվեն: Նույնը նաև թեստավորման պարագայում է. ոչ ոք պարտադրված չի լինի թեստավորվել Իսլանդիա ժամանելուց առաջ, մենք առաջարկում ենք, անշուշտ, բայց եթե դու չես ցանկանում թեստավորվել, քեզ կխնդրենք մեկուսանալ Իսլանդիայում 2 շաբաթով: Սա անշուշտ այնքան էլ պրակտիկ չէ այն զբոսաշրջիկների համար, որոնք Իսլանդիա են գալիս ընդամենը 2 շաբաթով, սակայն այն զբոսաշրջիկները, որոնք ավելի երկար ժամանակով են գալիս, կարծում եմ, ուրախ կլինեն մեկուսանալու և վայելելու Իսլանդիայի գեղեցիկ բնապատկերը՝ մարդկանցից հետու մնալով 2 շաբաթ և ապա վերադառնալ Ռեյկյավիկ ու այցելել ռեստորաններ: Այս միջոցառումները կիրականացվեն միայն կարճ ժամանակահատվածի ընթացքում: Թեստավորում և կարանտին մենք չենք առաջարկելու շատ շաբաթներով, դա պրակտիկ ու ողջամիտ չէ: Մենք իրականացնելու ենք թեստավորում միայն մի քանի օր կամ մի քանի շաբաթ, և իմ կարծիքով անհնար է շարունակել սահմանների նման վերահսկողությունը, ինչը տեսնում եմ Իսպանիայում և Ֆրանսիայում, որոնք արդեն բացում են իրենց սահմանները: Անշուշտ, մենք պիտի լինենք պրակտիկ, մանավանդ որ տեսնում ենք՝ վիրուսն արդեն նահանջում է:

Կցանկանայի քննարկել Ձեզ հետ զբոսաշրջային ոլորտի խնդիրը, քանզի զբոսաշրջությունը Իսլանդիայի տնտեսության շարժիչ ուժն է: Այսպիսով՝ սկսած հունիսի 15-ից՝ դուք առաջարկում եք թեստավորում զբոսաշրջիկներին, և եթե նրանք մերժեն, ապա կանցնեն կարանտինային ռեժիմի տակ: Չե՞ք կարծում, որ նման ընտրությունը կնվազեցնի զբոսաշրջիկների թիվը, կամ Իսլանդիան կլինի պակաս գրավիչ, քանզի այդտեղ 2 շաբաթով մեկուսանալու վտանգ կլինի:

Իհարկե, սրանք ինչ-որ չափով դրակոնյան միջոցառումներ են, որ մենք ծրագրել ենք իրականացնել օդանավակայանում հունիսի 15-ից, սակայն ինչպես արդեն նշել եմ, մենք ի վիճակի չենք լինելու իրականացնել օրերով կամ շաբաթներով: Զբոսաշրջությունը, այո՛, Իսլանդիայի տնտեսության շարժիչն ուժն է և տնտեսության զարգացող ճյուղ է եղել Իսլանդիայում: Այն ձևավորում է ՀՆԱ-ի մոտ 8 %-ը Իսլանդիայում և անցած տարի անգամ՝ արտարժութային եկամուտների 30-40 %-ը: Այսպիսով զբոսաշրջությունն իսկապես շատ կարևոր է: Մենք ունեցել ենք տարեկան 2 միլիոն զբոսաշրջիկ, ինչը, սակայն, նվազել է, և մենք չենք ակնկալում նման բան եկող ամիս կամ այս տարի, անգամ մյուս տարի: Չնայած լավատես ենք և կարող ենք ունենալ Իսլանդիայում զբոսաշրջության տարբեր տեսակներ այժմ, առնվազն կարող ենք սկսել հետևյալից. զբոսաշրջիկներ, ովքեր փնտրում են կուսական բնություն, վախենում են գնալ մեծ քաղաքներ ու ծովափեր, որոնք մարդաշատ են: Իսլանդիան կատարյալ տեղ է նման տեսակի զբոսաշրջության համար: Նաև գրեթե միշտ Իսլանդիա են գալիս համեմատաբար երիտասարդ մարդիկ, նկատի ունեմ առաջին ամիսներին մասնավորապես, քանզի դիցուք ծերերն ու տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ ընդհանրապես չեն ճանապարհորդի, ուստի զբոսաշրջիկները հավանաբար կփոխվեն: Բայց մենք աշխատում ենք այս ուղղությամբ և սկսել ենք մեր արտասահմանյան տուրիզմի մարքեթինգը: Մենք ողջունում ենք յուրաքանչյուրին, ով կժամանի Իսլանդիա, ձգտում ենք ներկայացնել զբոսաշրջիկներին այն միջոցառումները, որոնք մենք ձեռնարկել ենք, և հորդորում ենք նրանց ևս իրենց մասնակցությունն ունենալ այս գործընթացում Իսլանդիայում գտնվելիս: Մենք միշտ քարոզել ենք մարդիկանց հոգ տանել բնության մասին, ինչպես կանեին էկոզբոսաշրջիկները:

Վերջին ընդհանրական հարցը Ձեզ. ի՞նչ դասեր կարող ենք մենք սովորել նորդիկ երկրների փորձից:

 Նորդիկ երկրների փորձից սովորելու շատ բան կա, քանզի սկանդինավյան երկրներից յուրաքանաչյուրն անցել է իր ուրույն ճանապարհն այս առումով: Շվեդիայի վերաբերյալ հնարավոր է լսած կամ կարդացած լինեք, թե Շվեդիան ոչինչ չի անում, բայց սա ամենևին ճիշտ չէ, քանզի Շվեդիան շատ բաներ էր արել, չնայած չգնաց մարզասրահները և այլնը փակելու ճանապարհով: Ճիշտ է, որ նրանք ունեն վիրուսից մահացության մի փոքր բարձ մակարդակ հիմնականում ծեր մարդկանց շրջանում, բայց հնարավոր է, որ սրա համար կա ճշմարտությանը մոտ մեկնաբանություն: Սա պարտադիր չէ դիտարկել իբրև օրինակ, որ Շվեդիան ինչ-որ բան սխալ է արել: Մենք պիտի մի փոքր ավելի երկար սպասենք և ուսումնասիրենք շատ երկրների թվերը գնահատելու համար, թե որ ուղին էր լավագույնը: Շվեդիայում ինձ ասում են, որ իրենց տնտեսությունն ավելի հզոր է, քան սկանդինավյան մյուս երկներինը:

Նորվեգիան գնաց մի փոքր ավելի դրակոնյան միջոցառումների ճանապարհով՝ փակելով դպրոցները և այլն, և սա, բնականաբար, ունեցավ իր ազդեցությունը տնտեսության վրա: Այժմ Նորվեգիայում գործազրկության բարձր մակարդակ է:

Դանիան առաջին հերթին փակեց իր սահմանները: Ես բավականին զարմացած էի այս առումով, քանզի դա դեմ էր Դանիայի Առողջապահության նախարարության խորհրդին: Քաղաքական գործիչները կայացրին այս որոշումը և փակեցին սահմանները: Իսլանդիան փոքր ինչ զգուշավորությամբ բայց գնաց Շվեդիայի ճանապարհով։  Մենք մի փոքր ավելի շատ հոգատարություն դրսևորեցին մեր ծերերի նկատմամբ: Մենք գտնվում ենք, մի կողմից Նորվեգիայի ու Դանիայի, մյուս կողմից Շվեդիայի միջակայքում : Դեռ կտեսնենք՝ ինչ կստացվի, բայց ես վստահ եմ, որ հաջորդ համավարակի պայմաններում շատ երկրներ չեն ձեռնարկի այն նույն միջոցառումները, որոնք հիմա են իրականացնում:

Ինչո՞ւ:

Քանզի կարծում եմ, որ օրինակ որոշ երկրների նման խիստ միջոցները հարուցում են խնդրահարույց տնտեսական իրադրություն: Եվ սա արդեն կապված է բնակչության առողջության հետ: Մարդիկ երբեմն ասում են, թե մենք չենք կարող առաջնությունը տալ տնտեսությանը, երբ մարդիկ են մահանում, բայց երբ ունես վատթար տնտեսություն և աղքատ ժողովուրդ, աներկբայորեն սրա պատճառով նույնպես մարդիկ կմահանան: Մենք կարիք ունենք առողջ տնտեսության և ազատության՝ երկրում պահպանելու համար բարեկեցության ու առողջապահության համակարգերը: Սրանք են միջոցառումները, որ պիտի իրականացվեն կորոնավիրուսի պայմաններում, և մանավանդ սկզբում՝ հունվար-փետրվար ամիսներին, մարդիկ գուցե գերագնահատում էին վիրուսի ազդեցությունները, և հետևաբար միջոցառումները մի փոքր խիստ էին: Սա իմ անձնական կարծիքն է, բայց ոչ միայն իբրև քաղաքական գործչի, քանզի լսել եմ, որ գիտական աշխարհը ևս բանավիճում է այս հարցի շուրջ:

Ապագայի համար կարևոր հարց է դառնում փրկել տնտեսությո՞ւնը թե՞ առողջապահությունը:

 Չես կարող փրկել առողջությունը, եթե չփրկես տնտեսությունը: Կարծում եմ՝ անհար է ասել, քանզի առողջությունը կախված է տնտեսությունից: Չեք գտնի աղքատ ու քիչ ազատություններով երկիր, որն ունենա առողջ բնակչություն:

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում