Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 953-ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի երկու նոր դեպք։
StopCov.ge կառավարական կայքի տվյալների համաձայն առողջացածների թիվը հասել է 830-ի․ այս ցուցանիշը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է երկուսով։
Վրաստանում փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով 108 հիվանդ։
3828 մարդ գտնվում է կարանտինում, բժիշկների հսկողության տակ է 192 մարդ։ Մինչ օրս, կորոնավիրուսով պայմանավորված մահերի թիվը Վրաստանում հասել է 15-ի։