Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

«Հակառուսականությունը» մատից ծծած թեզ է, բայց շատ վտանգավոր. Նպատակը՝ փրկել օլիգարխիան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե ինքը կանի ամեն ինչ՝ կանխելու երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները: Շատերը սա համարում են «նամակ ռուսաց թագավորին»:

– Բացասական եմ գնահատում, ինչպե՞ս պետք է գնահատեմ, դա Հայաստանի ազատության, անկախության դեմ ական է:

Ի՞նչ հակառուսական տրամադրությունների մասին է Ծառուկյանը խոսում և խոստանում արմատախիլ անել:

– Դե, որպեսզի իր տեսակետն արդարացնի, հիմնավորի ռուսների համար, դա պետք է ասի։ Օգտագործում է ռուսական ծավալապաշտության տրամադրությունները, որ միշտ Ռուսաստանում առկա են։ Բայց դա իրականության հետ կապ չունի, որովհետև Հայաստանում ընդհանրապես հակառուսականություն, որպես հզոր շարժում կամ հոսանք, չկա։ Հակաիրանականություն էլ չկա, նույնիսկ թուրքերի նկատմամբ են հայերը հանդուրժող։ Մատից ծծած թեզ է, բայց դա շատ վտանգավոր է, որովհետև դա Ռուսաստանին Հայաստանի ներքին գործերին միջամտելու հրավեր է։ Նպատակը պարզ է՝ փրկել օլիգարխիան: Ընդ որում, ես կարող եմ ասել, որ դա միայն իր դիրքորոշումը չէ, դա գողապետության հավաքական նամակն է առ Տիզբոն: Այդպես եղել է, երբ որ դիմում էին Իրանի շահին, ու դա ցավալի է։ Պետականության կորուստը այդ ճանապարհով է եղել, ոչ թե թույլ ենք եղել։ Պատմաբանները հետո սկսել են հեքիաթ պատմել, թե ճար չկար, թույլ էինք և այլն։ Ուժեղությունն ու թուլությունը անցյալի պարագայում կարող ես հաշվել ճակատամարտում։ Այդպիսի ճակատամարտ այդ ողորմելիները չեն տվել, ասել են՝ թույլ ենք։ Այսօր էլ նույնն են ասում։ Դրանք պետականադավ տեսակ են, գողապետության ընդհանուր բնութագիրն է դա: Ընդ որում, գողապետության փշրանքների, որովհետև ջախջախված են նրանք Հայաստանում:

Ծառուկյանը հիշատակել է նաև Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ու դրա կարևորության մասին, թե խոսակցություններ կան այդ հարցը վերանայելու:

– 102-րդ ռազմաբազան Հայաստան-Ռուսաստան ռազմավարական խորքային գործընթացների հետ առնչվող հարց է: Այդ ռազմաբազան որքանով անհրաժեշտ է Հայաստանին, նույնքանով անհրաժեշտ է Ռուսաստանին: Այստեղ շահերի փոխհամատեղում կա, և դա նորմալ է: Դա հասկանում են և Ռուսաստանի քաղաքական ղեկավարները, և Հայաստանի ղեկավարները, այդ թվում՝ գողապետության իշխանությունից հետո ժողովրդի կամքով իշխանության եկած ուժերը: Սա դիտավորյալ շահարկում է, որը որևէ առնչություն չունի խնդրի հետ: Փոխանակ սրանք մտածեն Հայաստանը վերաշինելու, տարածը հետ բերելու մասին, ինչ ասես՝ անում են: Մեկ էլ տեսնում ես՝ փախել են Հայաստանից: Մի հատ արտգործնախարար կար, պարզվեց՝ Ռուսաստանում է, մեկը էլ տեսնում ես՝ գեներալ-գնդապետի կոչումով էլի մեկը ծլկել է Հայաստանից: Հիմա նրանց փշրանքներն են մնացել ու պետականադավ քայլերի են գնում:

Ես մի ուրիշ բան եմ ենթադրում. ինձ թվում է, որ սեփականաշնորհման գործընթացի ժամանակ, որ եղել է Հայաստանում, ոչ միայն ռազմավարական նշանակության օբյեկտներն են հանձնել Ռուսաստանին, որի համար Քոչարյանը պետք է սերունդների առաջ պատասխան տա, այլ նաև Ռուսաստանի նախկին սովետական ունեցվածքը հանձնել են իրենց հավատարիմ մարդկանց՝ գործակալներին և ազդեցության գործակալներին, այսինքն՝ ստուգված մարդկանց: Այլապես բացատրելի չէ, թե ինչու են փախչում Ռուսաստան կամ դիմում ռուսների օգնությանը: Հավանաբար Ծառուկյանը հույս չունի, որ կարող է Ռուսաստան գնալ, դրա համար այս ճանապարհն է բռնել: Այս ամենը գողապետության շրջանակի մեջ է:

Սրանք ոչ միայն կեղեքել են երկիրը, այլև այսօր էլ հանգիստ չեն թողնում, անընդհատ լարվածության նոր օջախներ են առաջացնում: Մեկ Լավրովի խոսքից հետո ողբասացություն սկսվեց, հետո ՍԴ-ի շուրջ աղմուկ բարձրացրին, այսինքն՝ չեն թողնում, որ երկիրը հանգիստ մնա, որ իշխանությունը արմատական բարեփոխումներ իրականացնի: Անընդհատ դժգոհություն են գեներացնում, նաև գրգռում են օտարին: Բայց ես իրենց պետք է հիասթափեցնեմ. վերջին շրջանում Պուտինը շատ է խոսում իրենց պատմական հայրենիքի մասին, և հայ տգետները պետք է իմանան, որ նա նկատի ունի իր արևմտյան հատվածը, որ արևելյան Ուկրաինան է և Ղազախստանը: Իսկ հարավի մասին խոսք չկա և չի էլ կարող լինել: Բայց դա առիթ է, որ այդ միջամտություններն անեն, նյարդայնացնեն: Սա շատ ցավալի է, որովհետև եթե անկախության կրողն ու իրականացնողը տվյալ երկրի հարուստ դասակարգը չի, շատ դժվար է ամրապնդել անկախությունը չքավոր դասակարգի համար: Բայց մեր ժողովրդի առաջ մենք պետք է խոնարհվենք, որովհետև անկախության կորստի մասին ժողովրդի մեջ խոսք չկա:

Հաջորդ հարցն այն է, թե Հայաստանում հակառուսականություն կա, թե չկա: Իհարկե չկա, բայց եթե Ռուսաստանը հարձակվի Հայաստանի վրա, հակառուսականություն չպե՞տք է լինի: Երբ Հիտլերը հարձակվել էր Ռուսաստանի վրա, այդ ժամանակ գերմանասիրություն էր տիրո՞ւմ: Որ երկիրը մեր ազատության ու անկախության հետ հարց ունի, իհարկե, մենք դրա դեմ դուրս կգանք: Իսկ Ռուսաստանի հետ մեր քաղաքական ուղեգիծը հստակ է՝ ռազմավարական հարաբերությունների հավասարակշռում, իրավահավասար փոխհարաբերությունների կառուցում: Հետևաբար Ծառուկյանի և նմանների հայտարարությունները մատից ծծած հայտարարություններ են՝ իրենց ունեցվածքը, ազդեցությունը փրկելու համար: Հետևաբար հեղափոխության իդեալները պահող և վարչապետի կողքին եղած ուժերին պետք է ցանկանանք քաջառողջություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում