Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Հայ եղեկեցու պատմություն առարկան ուսումնական ծրագրից հանելու քայլը անթույլատրելի է՝ նույնիսկ ծանրակշիռ հիմնավարումների պարագայում

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մենք ապրում ենք բավական հախուռն, երբեմն տեղատվություն հիշեցնող ժամակներում, որոնցում ի թիվս այլ արժեքների վտանգվում, երբեմն ոտնձգության են ենթարկվում մեր ազգային արժեքներն ու մեր ինքնության հենասյուները: Հայաստանի ցանկացած իշխանություն, անկախ դավանած գաղափարախոսությունից կամ դրա բացակայությունից, ֆորմալ և չգրված պարտավորություն ունի պահպանելու և պաշտպանելու հայի ինքնությունն ու դրա հետ կապված բոլոր արժեքները:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է հանրակթական դպրոցների պարտադիր ուսուցման ծրագրից հանել Հայ եղեկեցու պատմություն առարկան: Առանց քննարկելու իսկ այդ՝ իրականում շատ մակերեսային և խոցելի հիմնավարումները, պետք է արձանագրել, որ անթույլատրելի է նույնիսկ ծանրակշիռ հիմնավարումների պարագայում Հայ եկեղեցու պատմություն առարկան ուսումնական ծրագրից հանելու քայլը: Հայ եկեղեցու պատմությունը շարքային առարկա չէ, այն երեխաներին ապահովում է ոչ միայն զուտ իմացաբանական պատրաստավածություն, այլ էապես ազդում է քաղաքացու հոգեկերտվածքի, հայի ինքնության ձևավորման ու արմատավորման վրա: Հետևաբար համոզիչ չէ Հայոց եկեղեցու պատմությունը Հայոց պատմություն առարկայի հետ մեխանիկական ինտեգրման մտադրությունը: Քանի դեռ նշված առարկաները հաջողությամբ միավորելու փորձ չի արվել անհասկանալի է Հայ եկեղեցու պատմության առարկան դպրոցական պարտադիր ծրագրից հանելու նախարարության հապճեպ որոշումը։

Որևէ կերպ չէի ցանկանա, որ կայացված որոշումը առնչվեր Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի, Ամենայն հայոց կաթողիկոսության Վեհափառ հայրապետի, և առհասարակ Հայ Առաքելական Եկեղեցու ու Հայաստանի իշխանությունների հետ արդի հարաբերությունների հետ։ Այդ հարաբերությունները վաղ թե ուշ կարգավորվելու են՝ անկախ եկեղեցու և երկրի առաջնորդի ով լինելուց։ Եկեղեցին, եթե ոչ այսօր, ապա կարճաժամկետ ապագայում, հաստատապես, իմաստավորելու է իր դերն ու առաքելությունը հայության և մասնավորապես Հայաստանի հանրապետության կյանքում։ Բայց կայացված որոշման հետևանքները լինելու են անդառնալի՝ էապես ազդելու են հարափոփոխ աշխարհում մեր սերունդների ինքնության ողնաշարի ամրության վրա։

Իմ համոզմամբ ևս աշխարհիկ պետությունում պետք է լինի աշխարհիկ կրթություն։ Բայց Հայ եկեղեցու պատմության դասավանդումը ոչ մի կերպ չի առընչվում կրոնականության հետ։ Հայ եկեղեցու պատմությունը միահյուսված է մեր ժողովրդի պատմության հետ՝ անխառն ուղեկցվելով մեր հայրենի աշխարհիկ պատմության հետ։

Շատերի նման ես էլ համոզում ունեմ, որ ժամանակն է, որպեսզի մեր հանրակրթական դպրոցներում չափազանց մեծ ուշադրություն դարձվի բնագիտական առարկաներին, բայց արդի համաշխարհային միտումները, երբ ազգային ինքնությունը էական դերակատարում է սկսում ստանալ, հրաժարվել այդ ինքնությանն առանցքային արժեք տվող կարևոր՝ հայ եկեղեցու, հայրերի մասին հիմնարար գիտելիքից, առնվազն տարօրինակ է։ Առանց հոգեկանության, առանց հայկականության, առանց հոգևորի, առանց սեփական ինքնության գիտակցման և այդ բոլորի համադրմամբ սեփական հողի վրա ամուր կանգնելու կարողականության, բնագիտական ստացված գիտելիքները կլինեն չոր, անդեմ, անհոգի՝ առանց դրանք սեփական երկրին ծառայեցնելու չափազանց կարևոր գիտակցման։

Թեև որոշումը կայացված է, բայց հույս ունեմ, որ այն դեռևս կարելի է վերանայել, կամ նվազագույնը այս պահին կարելի է փորձել Հայոց պատմության և Հայ եկեղեցու պատմության այնպիսի համադրում կատարել, որ հավասարապես կբավարարի Հայոց պատմություն և Հայ եկեղեցու պատմություն առարկաների մասնագիտական խմբերի մտահոգություններին։

https://www.facebook.com/babajanyana/posts/3428876667143036

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում