Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները ուսումնասիրության ընթացքում ապացուցել են, որ մուգ կարմիր լույսով ամենօրյա թերապիան զգալիորեն բարելավում է տեսողությունը:
Տեսողությունը բարելավող լապտերից շուտով կարող են օգտվել բոլորը: Մասնագետների փորձերին մասնակցել են 28-72 տարեկան 12 տղամարդ և 12 կին: Կամավորներից ոչ ոք աչքի որևէ հիվանդություն չի ունեցել:
Գիտնականները ստուգել են կամավորների ակնախնձորների լույսի նկատմամբ ընկալունակությունը, որից հետո յուրաքանչյուրի վրա ոչ մեծ լուսադիոդային լապտեր են ուղղել՝ ստեղծելով 670 նմ ալիքի երկարությամբ մուգ կարմիր ճառագայթում: Փորձի տևողությունը եղել է երեք րոպե, մասնագետները այն կրկնել են 14 օրվա ընթացքում:
Երկու շաբաթվա արդյունքներով պարզվել է, որ գալիորեն բարելավվել է փորձի մասնակիցների 20%-ի գույները ճանաչելու ունակությունը: Մասնագետների կարծիքով, նրանց հայտնագործությունը կարող է սկիզբ դնել աչքերի տնային նախապահպանության հետագա զարգացմանը և բարելավել միլիոնավոր մարդկանց տեսողությունը, հայտնում է live24.ru առցանց պորտալը: