Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կիրակի օրը հաղորդել է, որ աշխարհում կորոնավիրուսով վարակի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 11 միլիոնը և կազմել 11.125.245, այդ թվում մահացել է 528.204 մարդ: Աշխարհում մեկ օրվա ընթացքում մոտ 5.195 մահվան դեպք է գրանցվում:
Անցած 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 203.836 մարդ: