Նիդեռլանդներում նույնականացման քարտերում չի նշվի տվյալ անձի սեռը՝ որպես «անպետք» տեղեկատվություն, ասվում է երկրի կրթության, մշակույթի և գիտության նախարար Ինգրիդ վան Էնգելսհովենի ներկայացուցիչների պալատին ուղղված նամակում:
Նախատեսվում է, որ 2024-2025 թվականներին նիդեռլանդական նույնականացման քարտերում «սեռը» սյունակն այլևս չի լինի, նշում է նախարարը:
Միևնույն ժամանակ, սեռը կշարունակվի նշվել անձնագրերում՝ Եվրամիության պահանջների պատճառով: