Չինաստանի Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում բուբոնյան ժանտախտի կասկածով հիվանդ է հայտնաբերվել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Համաճարակաբանական նախազգուշացման երրորդ մակարդակ է հայտարարվել բուբոնյան ժանտախտի կասկածով հիվանդի Բայան-Նուր քաղաքի հիվանդանոց ընդունվելուց հետո, ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ներկայումս բնակչության շրջանում ժանտախտի տարածման վտանգ կա:
Ավելի վաղ բուբոնյան ժանտախտի բռնկում է գրանցվել Մոնղոլիայի արևմտյան հատվածում, որը սահմանակից է Ռուսաստանին: