ԱՄՆ Չիկագո քաղաքում Անկախության օրը բռնությունների բռնկման արդյունքում 67 մարդ գնդակահարվել է, ևս 13 մարդ սպանվել է: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Կրակոցների ժամանակ վիրավորվել է ինը երեխա. ստացած վերքերից մահացել է յոթամյա մի աղջիկ և տասնչորս տարեկան մի տղա:
Քաղաքում բռնությունները կանխելու նպատակով ոստիկանության լրացուցիչ ուժեր են ներգրավվել, հայտնում է Fox News-ը: