Իսրայելում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աննախադեպ է, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախարարների նիստի ժամանակ:
Անցած օրվա ընթացքում Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 977 նոր դեպք: Համաճարակի ընթացքում մահացության ընդհանուր թիվը 330 է:
Իսրայելը հայտնվել է կորոնավիրուսի հարձակման կենտրոնում, որը տարածվում է ամբողջ աշխարհում, ասել է Նեթանյահուն: Նա հավելել է, որ երկիրը կարող է լրացուցիչ սահմանափակումներ մտցնել՝ ի լրումն արդեն գործողների: Նաև վիրուսի բռնկման պատճառով Քնեսեթը չի կարող աշխատել իր նախկին ռեժիմով: