Tuesday, 19 03 2024
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել
Փաշինյանը փոխզիջման օրինակ է ծառայում․ 31 գյուղի հեկտարները կվերադարձվե՞ն
Մեր քաղաքականությունն է թույլ չտալ պատերազմ. Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում էր
ՌԴ նախագահի ընտրության բուն ինտրիգը նոր է սկսվում
Երթուղայինի վարորդը և կանգառում սպասող կինը հարվածներ են հասցրել միմյանց
ՆԱՏՕ-ն նախապատվությունը տալիս է Բաքվի՞ն․ Ստոլտենբերգի «անհամաչափ» օրակարգը
«Վերընտրված» Պուտինը և հայկական պետականությունը անհամատեղելի են
Այս պատմական անողնաշարությունը չի ներվելու հենց պատմության կողմից
Քննարկել ենք ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո Հայաստանում և տարածաշրջանում ստեղծված անվտանգային մարտահրավերները. Նարեկ Մկրտչյան
Մի քանի լարի վրա չենք խաղում. իրավունք չունենք երկիրը բախտախնդրության տանելու
Պուտինի ստեփանակերտյան Նավրուզը
Podcast կարևորի մասին
21:50
ԵՄ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նկատմամբ
Գորիսում երեք հոգու նկատմամբ հրազենով սպանության փորձի համար հետախուզվողը հայտնաբերվել է
21:30
Նիգերը կարող է Իրանին ուրանի հասանելիություն տալ
21:20
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի
Գողական ռազբորկա, կրակողներ՝ ամենաանվտանգ քաղաքում
Միջադեպ մերձդնեստրում. ՆԱՏՕ-ն սկսել է ամենամեծ ռազմակայանի կառուցումը
4 գյուղերի «վերադարձով» Հայաստանի գլխին կախված վտանգները չեն պակասի, ճիշտ հակառակը
Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել, նաև` փրկարարական ջոկատում
20:30
ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկելու զենք-զինամթերքի պատվերները․ Միշել

Կանխարգելիչ հարվածը կարող է հասցնել Հայաստանի կործանիչ ավիացիան. Փաշինյանի պատասխանը Բաքվի սպառնալիքներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ հուլիսի 2-ին ՀՀ ԶՈՒ Սու-30ՍՄ կործանիչները անցկացրել են մարտական կրակով վարժանքներ, որտեղ առաջին անգամ զորավարժարանում խոցել են վերգետնյա թիրախներ:

«Մեր Սու-30ՍՄ-ները երեկ «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Բոլոր թիրախները խոցվել են բարձր ճշգրտությամբ», – գրել է վարչապետը՝ տեղադրելով իր խոսքերը հաստատող տեսանյութ:

Կադրերում երևում է, թե ինչպես են մեր կործանիչները ռումբեր նետում թիրախների վրա:

Իր հերթին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Ռազմինֆոյի» հետ զրույցում ասել է, որ վարժանքներին կիրառվել են նաև տարբեր տեսակի հրթիռներ:

Ռուսաստանյան «Սուխոյ» ընկերության արտադրության Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները ընդամենը 1 տարի առաջ են համալրել ՀՀ Զինված ուժերը, բայց արդեն հասցրել են լիովին ինտեգրվել մեր բանակի համապատասխան ստորաբաժանումներին. այս տարի արդեն մասնակցել են լայնամասշտաբ զորավարժությունների, մեր օդաչուները նաև գերձայնային արագություն են զարգացրել նոր կործանիչներով: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերը գործնական պարապմունքներ են անցկացնում «4+» սերնդի նորագույն կործանիչներով՝ փորձարկելով երկինքերկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար։ Ու դրա մասին տեղեկացնում է երկրի թիվ 1 քաղաքական դեմքը՝ վարչապետը:

Գուցե սա ոչ միայն զուտ հաշվետվություն է, տեղեկություն սեփական հանրության համար, այլև արտաքին որոշ ուժերի հասցեագրված քաղաքական ուղե՞րձ:

Պարզ է, որ տրամաբանորեն առաջին հասցեատերը պիտի որ Հայաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն իրականացնող Ադրբեջանը լինի: Բայց հարցի լիարժեք պատասխանը ստանալու համար անհրաժեշտ է նախ և առաջ պարզել, թե ի՞նչ քաղաքական զարգացումներ, իրադարձություններ, հայտարարություններ են եղել վերջին շրջանում Հայաստանի և Արցախի հարցի շուրջ:

Այս շաբաթ արդեն անդրադարձել ենք այն հարցին, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ի դեմս Ալիևի, պաշտպանության նախարար Հասանովի, կտրուկ ակտիվացրել է ռազմատենչ, ագրեսիվ հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ: Հասանովը հայտարարում է, թե ադրբեջանական բանակը պատրաստ է կատարել իր առջև դրված առաջադրանքը և «լուծել օկուպացված տարածքների հարցը», Ալիևն իր հերթին ասում է, թե Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհն անցնում է ադրբեջանական կողմի տեսադաշտով, և ինքը հրամայել է «պատրաստ լինել հարված հասցնելու»: Այս հայտարարություններն արվել են վերջին 2 շաբաթվա ընթացքում և խիստ բացասական արձագանք են ստացել ոչ միայն Երևանում, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

Եվ քանի որ Բաքվի ագրեսիան առայժմ մնում է հայտարարությունների, հռետորաբանության մակարդակում, ապա տրամաբանական է, որ Երևանն էլ պիտի հակադարձի համարժեք հայտարարություններով: Հետևաբար շատ հավանական է, որ վարչապետ Փաշինյանի գրառումը Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների մարտական վարժանքների մասին տողատակում նաև այդ քաղաքական ուղերձն է պարունակում:

Ընդ որում, շատ խորհրդանշական է, որ Փաշինյանը Բաքվին քողարկված պատասխան տալու համար ընտրել է իրադարձություն՝ կապված հենց այս զորատեսակի՝ կործանիչ ավիացիայի հետ, որը ոչ միայն իր իսկ խոսքերով՝ նախորդ տարվա գլխավոր ձեռքբերումն էր, այլև, ըստ էության, նոր կառավարության պաշտպանական նոր քաղաքականության խորհրդանիշներից մեկն է, գլխավոր շարժիչ ուժը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վերջերս ներկայացրեց պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականի նոր՝ վերախմբագրված, թարմացված տարբերակը, որի անկյունաքարային, առանցքային կետերից մեկը պաշտպանական քաղաքականության մեջ նախաձեռնող լինելու և ավելի հարձակողական ու կանխարգելիչ գործողությունների մարտավարությանը անցնելու գաղափարն է, կոնցեպցիան (հայեցակարգը): Իսկ այս քաղաքականության մեջ շատ կարևոր դեր է հատկացված կործանիչ ավիացիային:

Դեռևս 2019 թ. փետրվարին Դավիթ Տոնոյանը Հանրային հեռուստատեսության եթերում ասել էր, որ ընդամենը երկու օդաչու Սու-30ՍՄ կործանիչով կարող են առաջնագծից հարյուրավոր կիլոմետրեր հեռու մարտական առաջադրանք կատարել և դա անել հազարավոր զինծառայողների փոխարեն:

Մեկ այլ առիթով՝ 2019 թ. մարտի 29-ին, Նյու Յորքում, նախարարը, անդրադառնալով պաշտպանական քաղաքականության փոփոխություններին, հայտարարել էր. «Մենք այդ խրամատային, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»։

Եվ սրանք պարզապես խոսքեր չեն կամ ռազմահայրենասիրական հայտարարություններ, այլ կոնկրետ գործողություններով և քաղաքականությամբ ամրապնդված հայեցակարգային դրույթներ:

Իր տեսլականում նախարար Տոնոյանը նշում է, որ անվտանգության և պատերազմի վարման արագ փոփոխվող միջավայրում առկա և հավանական ռազմական բնույթի սպառնալիքները կանխատեսելու, գնահատելու, կանխելու, զսպելու և, ի վերջո, չեզոքացնելու համար խիստ անհրաժեշտ է բանակում նախաձեռնողական մշակույթի արմատավորումը: Տոնոյանը կարծում է, որ միայն արձագանքողի դերում մնալը պարտության ճանապարհ է, և մենք պիտի լինենք ավելի նախաձեռնող: Հենց այս նպատակով էլ ստեղծվել են հարձակողական և գրոհային ստորաբաժանումները:

«Մեր երկրի ռազմաքաղաքական, ռազմատնտեսական, ռազմատեխնիկական և բուն ռազմական խնդիրները լուծելու համար մենք իրավունք չունենք լինելու միայն արձագանքողի դերում՝ լինի անդադար հրադադարի ռեժիմի խախտումներին, մշտապես պաշտպանությանը նախապատրաստվելու, թե շարունակաբար այս կամ այն ռազմատենչ հայտարարություններին արձագանքելու դեպքում. դա պարտության ճանապարհ է: Մենք պետք է լինենք նախաձեռնող և այս ուղղությամբ արդեն իսկ զգալի աշխատանքներ ենք կատարել», – գրում է նախարարը՝ ընդգծելով, որ մեր զինված ուժերի մարտական պատրաստությունը չի կենտրոնանում միայն պաշտպանության կազմակերպման վրա, այլ նոր՝ հարձակողական և գրոհային ստորաբաժանումների ստեղծմամբ հղկում է կանխարգելիչ գործողություններ կատարելու մարտավարությունը, իսկ մեր ռազմադիվանագիտական լեզուն չհանդուրժող է մեզ ուղղված սպառնալիքների հանդեպ:

Հայաստանի պաշտպանական քաղաքականության տրանֆորմացիայի և առհասարակ ժամանակակից պատերազմների ընդհանուր պատկերն իր մեկնաբանությամբ ամբողջացնում է այդ նույն քաղաքականության հետ սերտորեն առնչվող տեսաբաններից մեկը՝ վերջին 8 տարիներին, այդ թվում Դավիթ Տոնոյանի պաշտոնավարման ընթացքում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արծրուն Հովհաննիսյանը՝ ասելով, որ Սու-30ՍՄ-ը միայն զենք չէ, այլ մի մեծ համալիր է, որը հնարավորություն է տալիս հրետանու, օդուժի, ՀՕՊ-ի, ՌԷՊ-ի հետ ցանցով լայն աշխատանքային ճակատ ունենալու:

«Ուզենք թե չուզենք, ապագա պատերազմներում լայնորեն կիրառելու ենք ցանցային կառավարումը, լայնորեն կիրառելու ենք տարատեսակ ԱԹՍ-ները (անօդաչու թռչող սարքեր) և օդային հարձակման այլ միջոցներ: Իսկ այդ ամենը ցանցային կառավարմամբ ունի գլխավոր դերակատար և դա կործանիչն է: Այդ առումով Սու-30-ը իդեալական լուծումներից մեկն է», – ասում է Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում