Ամերիկյան Frontier Communications հեռահաղորդակցական ընկերությունը ուսումնասիրություն է անցկացրել աշխարհի 100 երկրներում և պարզել, թե 1990-ականների ո՞ր ֆիլմերն են առավել հաճախ փնտրվում որոնման համակարգերում: Ոուսումնասիրության արդյունքները ներկայացրել է «Կոմերսանտ»-ը:
Պարբերականի համաձայն, ամենահանրաճանաչ ֆիլմը «Ֆորեսթ Գամփ»-ն է:
Երկրորդ տեղում է «Տանը մենակ», իսկ երրորդում՝ «Ուրվական» ֆիլմը: Չորրորդ հարիզոնականը զբաղեցնում է «Տիտանիկ»-ը, իսկ հինգերորդը՝ «Սևազգեստ մարդիկ» ֆիլմը:
Այնուհետև հաջորդում են «Առյուծ արքան», «Ալադինը», «Տերմինատոր 2. Դատաստանի օրը» և «Արմագեդոն» ֆիլմերը: