Պեկինի վերականգնողական հիվանդանոցի բժիշկ Լյու Չունը ասել է, որ քնի ժամանակ ոչ ճիշտ դիրքը կարող է գոտկատեղի և մկանների հետ կապված մի շարք խնդիրների առաջացման պատճառ դառնալ, հայտնում է «Իզվեստիան»:
Չունի խոսքով, կողքի թեքված և որովայնի վրա քնելը կարող է ողնաշարի հետ կապված խնդիրներ առաջացնել՝ գոտկատեղի և պարանոցի հատվածում:
Բժիշկը նաև խորհուրդ չի տալիս բարձին հենված քնել, քանի որ այս դիրքում ողնաշարը տարբեր աստիճանի կորություն է ունենում, ինչը նույնպես կարող է հանգեցնել գոտկատեղի հատվածում ցավի:
Բժիշկը խորհուրդ է տվել բարձ դնել ծալած ծնկների տակ, որպեսզի մկաններն ամբողջովին թուլանալու հնարավորություն ունենան: Նրանք, ովքեր սիրում են քնել կողքի թեքված և մեկ ոտքը ծալած, Չունը խորհուրդ է տալիս հենարան դնել ոչ ուղիղ դիրքում գտնվող վեր բարձրացված ձեռքերի և ոտքի տակ: