Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացուն՝ Դմանիսիի շրջանում (Քվեմո-Քարթլիի մարզ) իր ծանոթին սպանելու մեղադրանքով, ասվում է Վրաստանի ՆԳՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Քննության տվյալների համաձայն, մեղադրյալը դանակահարել է իր ծանոթին և դիմել փախուստի: Տղամարդը ստացած վերքից մահացել է հիվանդանոցում:
Ոստիկանները մեղադրյալին բերման են ենթարկել հանցագործությունից մի քանի ժամ անց և որպես ապացույց առգրավել սպանության գործիքը:
Քննությունն իրականացվում է «կանխամտածված սպանություն» հոդվածով, որով որպես պատիժ նախատեսվում է 7-15 տարի ժամկետով ազատազրկում: