Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Ոլորտներ, որոնք աշխատում են զրո եկամտով․ բիզնեսները փակվում են, իրավիճակը տագնապալի է

Կորոնավիրուսայյին համավարակով պայմանավորված՝ երկրի տնտեսությունը ծանր կացության մեջ է հայտնվել։ Ոլորտներ կան, որոնց աշխատակիցները այս 4 ամսվա ընթացքում զրո դրամ եկամուտով են աշխատել։ Մատների վրա կարելի է հաշվել այն ոլորտները, որոնք, քիչ թե շատ, այս ընթացքում կարողանում են աշխատել։ Մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, երաժիշտներ, ֆոտո- և տեսանկարահանում իրականացնող ընկերություններ, ավտոմեքենաների վարձակալությամբ զբաղվողներ, նկարիչներ, քանդակագործներ, ոսկերիչներ և, իհարկե, զբոսաշրջային ոլորտում գործունեություն ծավալողներ։ Հավանաբար, էլի ոլորտներ կան, որոնք բաց ենք թողել մեր թվարկումներում։

Այս ոլորտների աշխատողների համար իրավիճակը ողբերգական է, կարծում է «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, ՓՄՁ ոլորտի գործարար Սամսոն Գրիգորյանը։

«Քաղաքացիների այս շերտի համար իրավիճակը ողբերգական է, նրանք վաճառում են իրենց ունեցվածքի մի մասը գոյատևում ապահովելու համար։ Ինչպե՞ս դուրս կգա Հայաստանը այս իրավիճակից, ի՞նչ վերաբերմունքի կարժանանա պետությունը իր քաղաքացիների կողմից այս փորձությունից հետո։ Որքանո՞վ է իշխանության ամբողջ ներուժը կենտրոնացած այս խնդիրների լուծման համար, արդյո՞ք սրանից շատ ավելի կարևոր խնդիրներ հիմա ունենք։ Տնտեսական ճգնաժամի հիմնական հարվածը դեռ առջևում է, սա դեռ կարկանդակներն են։ Պատրա՞ստ ենք դիմակայելուն…»,- մտահոգություն է հայտնում գործարարը։

«Առաջին լրատվական»-ը զրուցեց տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, հասկանալու՝ իրականում իրավիճակն ինչքան տագնապալի է։ Մեզ հետ զրույցում զբոսաշրջային ոլորտում երկար ժամանակ գործունեություն ծավալող և զբոսաշրջիկների համար վստահելի գործընկեր համարվող «Sunny Holidays» տուրիստական ընկերության հիմնադիր Անդրանիկ Վարդանյանը նախ նշեց՝ իրենց ոլորտը միակն է, որտեղ գործատուն չի կարող առանց եկամուտ ունենալու ամիսներ շարունակ աշխատողներին վարձատրել, քանի որ սահմանափակումների վերացումից հետո զբոսաշրջային ոլորտը միակն է, որն այդպես էլ չբացվեց։ «Սա այն ոլորտն է, որի գործունեությունը կախված չէ միայն մեր երկրից։ Եթե անգամ մեզ մոտ ամեն ինչ նորմալ լիներ ու հաստատված դեպքերի թիվը քիչ լիներ, բնականաբար, սահմանները չէին բացվելու։ Բացվելու դեպքում էլ ակնհայտ էր, որ այլ երկրներում վիճակը լավ չէր»,- ասաց Վարդանյանը, ապա ավելացրեց՝ իրենց ոլորտի աշխատակիցների մեծ մասը ստիպված է եղել փոխել աշխատանքի բնույթը։

Ոլորտի ներկայացուցչի խոսքերով՝ արտագնա տուրիզմի բացակայությունից առաջացած բացերը, ֆինանսական ճեղքերը ներքին տուրիզմով կոմպենսացնելու հավանականությունը այնքան էլ բարձր չէ։ Շատ ընկերություններ, որոնք չունեն սեփական փոխադրամիջոց, ստիպված են լինում այն վարձակալել, իսկ վարձակալման գները բավական բարձր են։ Հաշվարկելուց հետո ոչ թե եկամուտ են ստանում, այլ վնասով դուրս գալիս։ «Դրա համար դա ձեռնտու չէ։ Մտնել այդ ռիսկի տակ ու վերջում մինուսով դուրս գալ։ Հիմա ներքին տուրիզմի ոլորտում աշխատում են մի քանի տուրիստական ընկերություններ, որոնք ունեն միկրոավտոբուսներ ու ռիսկի դիմելով քշում են»,- ասաց մեր զրուցակիցը։

Վարդանյանը ստեղծված իրավիճակում չի շտապում մեղադրել կառավարությանը, քանի որ ստեղծված խնդիրը գլոբալ մակարդակի է։ «Երկրներ կան, որոնք սահմանները բացում են, այնտեղ փաստացի սկսում է տուրիզմը գործել։ Երբ Վրաստանը սկսի սահմանները բացել, ու այնտեղ տուրիստները սկսեն ելումուտ անել, այդ ժամանակ բոլորը կմեղադրեն, թե ինչու Վրաստանի այդ նույն զբոսաշրջիկները չեն կարող գալ Հայաստան։ Եթե անգամ սահմանները բացվեն, Հայաստանը այնքան ռիսկային գոտում է, որ զբոսաշրջիկների համար անապահով գոտի է, ու իրենք չեն գա։ Այսքան բնակչություն ունեցող երկրում օրական 500, 600, 700 հաստատված դեպք։ Այս ոլորտն, ինչ էլ անենք, չի կարգավորվի։ Ներքին տուրիզմն ինչքան էլ փորձենք զարգացնել, բնականաբար, բոլորը չեն կարող թեքվել ներքին տուրիզմի վրա։ Մեր երկիրը շատ փոքր է, մարդիկ հեշտությամբ իրենց մեքենաներով գնում են քաղաքից դուրս հանգստանալու։ Դա ևս իր ազդեցությունն ունի։ Մեր ներքին տուրիզմի ոլորտում լճացում է, ու ներգնա, արտագնա տուրիստականները պետք է կա՛մ փակվեն, կա՛մ ժամանակավոր ներքին տուրիզմով զբաղվեն որոշ ծախսեր հոգալու համար»,- մանրամասնեց տուրիստական ընկերության հիմնադիրը։

Զբոսաշրջության ոլորտում տիրող անգործությունը շղթայական ռեակցիայով ազդում է ռեստորանների, հյուրատների, հյուրանոցների, սրճարանների և ոլորտի հետ փոխկապակցված անհատների ու կազմակերպությունների վրա։ Անդրանիկ Վարդանյանի խոսքերով՝ շատ հյուրատներ, վարձակալությամբ պահվող ռեստորաններ փակվում են զուտ այն պատճառով, որ վարձատուները չեն համաձայնում վարձավճարի հարցում զիջումների գնալ։ «Շատ հյուրատների սեփականատերեր ստիպված են լինում հանձնել տարածքը։ Էլ չեմ ասում, թե ինչքան ներդրումներ են կատարվել այդ հյուրատների ստեղծման վրա։ Էլ չեմ խոսում մեծ հյուրանոցների մասին։ Ամբողջ Հայաստանում հյուրատները փակվում են»,- ցավով նշեց ոլորտի ներկայացուցիչը։

Անհատ ոսկերիչ Նարեկ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ այս իրավիճակը ուղիղ ազդեցություն է ունեցել ոլորտում աշխատող անհատների ու կազմակերպությունների վրա։ Քանի որ այս պահին տեղի չեն ունենում հարսանյաց ու տարբեր արարողություններ, հետևաբար՝ ոսկերիչները զարդերի պատվերներ չունեն, մարդիկ գումար չունեն արծաթ կամ ոսկի գնելու համար։

«Ոլորտում մարդիկ կան, որոնք ապրում են միայն այս աշխատանքով։ Իսկ հիմա, քանի որ պատվերներ չկա, ֆինանսական մուտքեր չկան, մարդիկ չգիտեն՝ ինչպես պետք է ապրեն։ Շատ ոսկերիչներ կան, որոնց ապրուստի միակ միջոցը այդ պատվերն են։ Իրենց վիճակը շատ ավելի վատ է»,- ասաց ոսկերիչը, ապա բարձրաձայնեց նաև առևտրի կենտրոններում վարձակալությամբ աշխատող ոսկերիչների խնդիրը։ Նրանք եկամուտ չստանալով հանդերձ, ստիպված են տեղի վարձակալության գումարը վճարել, որպեսզի չկորցնեն տարածքը։

Մեր զրուցակիցը ստեղծված իրավիճակում չի մեղադրում իշխանություններին, քանի որ այն, ինչ տեղի է ունենում, նրա խոսքերով, համաշխարհային է ու միայն Հայաստանում չէ։

Ֆոտո- և տեսանկարահանումներ իրականացնող անհատներն ու կազմակերպությունները մարտի 14-ից, ինչ երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, աշխատանք չունեն։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում լուսանկարիչ Կամո Մանուկյանը նշեց՝ քանի որ բազմամարդ հարսանիքներ, ծնունդներ, մկրտության արարողություններ տեղի չեն ունենում, հետևաբար՝ իրենք աշխատանք չունեն։

«Քանի որ պարարտ հող է ստեղծվում, որ այդ իրավիճակը դեռ երկար կարող է շարունակվել, ես արդեն մտադրություն ունեմ ոլորտս փոխելու։ Անգամ եթե մի քանի հոգանոց առիթներ են լինում, միևնույն է, լուսանկարչի կարիք չի լինում։ Նշեմ նաև, որ ես մեքենաների վարձույթով եմ զբաղվում, որը այս պահին ևս դադարի վիճակում է»,- ասաց անհատ լուսանկարիչ Կամո Մանուկյանը։

Նրա խոսքերով՝ կան ընտանիքներ, որոնց անդամները միմյանց փոխկապակցված աշխատանքով են զբաղվում՝ երաժիշտ, լուսանկարիչ։ Նրանց դեպքում իրավիճակն ավելի տագնապալի է։ Իրավիճակից ելքը լուսանկարիչը տեսնում է սահմանափակումները հանելու մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում