Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Արմեն Սարգսյանի կորուստն է լինելու, եթե պետությունն ու հասարակությունը կորցնի այդ շանսը. Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նախագահ Արմեն Սարգսյանի վերջին քայլը, որով նա հրաժարվեց ստորագրել Ազգային Ժողովի ընդունած հայտնի օրենսդրական փաթեթը, ամենատարբեր մեկնաբանությունների ու գնահատականների է արժանացել։

Ոմանք կարծում են, որ այդպիսով նախագահը քաղաքական հայտ ներկայացնելու փորձ է կատարում, որոշներն այդ քայլը պայմանավորում են տարբեր շրջանակների ու քաղաքական ուժերի հետ նրա ունեցած հարաբերություններով, կան նաև բազմաթիվ այլ վարկածներ։

Անկեղծորեն պետք է ասեմ, որ ինքս դժվարանում եմ բացատրել Արմեն Սարգսյանի այդ քայլի դրդապատճառները և որևէ հիմք չունեմ արժանահավատ համարելու տեղի ունեցածի վերաբերյալ այս կամ այն տեսակետը, քանի դեռ անձամբ չեմ տեղեկացվել նախագահի կողմից։ Մյուս կողմից, Արմեն Սարգսյանի՝ այդ քայլին դիմելու մոտիվները, որքան էլ կարևոր, սակայն երկրորդական են։ Շատ ավելի կարևոր ու առաջնային է այն դերն ու առաքելությունը, որն Արմեն Սարգսյանը ստանձնել է Հայաստանի ու հայ ժողովրդի համար ճակատագրական այս շրջափուլում։

Ուզում եմ հույս հայտնել, որ Արմեն Սարգսյանն ինքը բոլորից լավ է գիտակցում ու զգում այն բեռն ու պատասխանատվությունը, որն այս ժամանակահատվածում ընկած է ինչպես նախագահի ինստիտուտի, այնպես էլ՝ անձնապես իր ուսերին։ Իսկ դա Հայաստանի համար ճակատագրական դիրքավորում ունենալու ու նույնպիսի դերակատարում ստանձնելու պատասխանատվություն է։ Նույն՝ ճակատագրի բերումով, Արմեն Սարգսյանը Հայաստանի նորագույն պատմության մեջ մի անգամ հայտնվել է բախտորոշ գործչի կարգավիճակում:

1997 թվականին նրա հիվանդության պատճառով ընդհատվեց Հայաստանի բնականոն ընթացքը ու վարչապետի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի նշանակմամբ սկզբնավորվեց երկրում քրեաօլիգարխիկ համակարգի ձևավորումը։ Տակավին անհայտ է, ինչպիսին կլինեին զարգացումներն այն ժամանակ, եթե Արմեն Սարգսյանը կարողանար շարունակել պաշտոնավարումը ՀՀ վարչապետի պաշտոնում։ Բայց Արմեն Սարգսյանն այդ ընդհատված ընթացքը շարունակելու, Հայաստանն ավելի ամուր ու զարգացած երկիր դարձնելու պատմական հնարավորությունը ստացել է այսօր, Թավշյա հեղափոխությունից հետո իրեն բաժին է ընկել երկիրը զարգացման անխուսափելի ճանապարհով տանելու պատիվն ու պատասխանատվությունը։

Ակնհայտ է, որ Հայաստանի ու հայ ժողովրդի ստացած այս պատմական հնարավորությունը նաև Արմեն Սարգսյանի ձեռքբերումն է, ինչպես որ՝ Արմեն Սարգսյանի կորուստն է լինելու, եթե պետությունն ու հասարակությունը կորցնի այդ շանսը։ Լիահույս եմ, որ Արմեն Սարգսյանը՝ որպես պետական կարևորագույն ինստիտուտը ներկայացնող գործիչ, որպես անհատ գիտակցում է իրեն բաժին հասած պատասխանատվության այս լրջագույն չափաբաժինը, դա պատասխանատվություն է Հայաստանի Հանրապետության, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ու պետության ապագայի առջև։ Եվ եթե իրերը դիտարկում ենք այս լույսի ներքո, ակնհայտ է, որ նախագահի կողմից օրենքը չստորագրելու փաստը սոսկ մի դրվագ է, որը գուցե չհասկացվածության կամ ոչ լիարժեք հասկացվածության պատճառ է դարձել։ Այդ դրվագը սակայն չի կարող ստվերել այն առաքելությունն ու դերակատարումը, որ ՀՀ նախագահն ունի պետության ու հասարակության համար այս կենսական ժամանակահատվածում։ Ժամանակահտված, որը լի է խնդիրներով ու մարտահրավերներով, որոնք հաղթահարելու համար նաև մենք՝ որպես հավաքականություն, պետք է ուժ ու վճռականություն հաղորդենք նախագահին։

Հայաստանին պետք է ուժեղ, սկզբունքային ու վճռական նախագահ, հատկանիշներ, որոնք, վստահ եմ, ամբողջովին բնորոշում են Արմեն Սարգսյանին։

https://www.facebook.com/babajanyana/posts/3427804710583565

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում