Thursday, 25 04 2024
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Սահմանադրական կարգի տապալումը Քոչարյանի կատարած հանցագործությունների միայն մեկ դրվագն է. Նրա մեղադրանքը պետք է լրացվի

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը շարունակում է  պնդել, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը թերի է։ Փաստաբանի  խոսքով՝ Քոչարյանի կողմից սահմանադրական կարգը տապալելուն զուգահեռ կատարվել են գործողություններ, որոնց մեջ մարդիկ, այդ թվում նաև Քոչարյանը, պետք է որպես մեղադրյալ ներգրավվեն, և մեղադրանքի ծավալը պետք է մեծացվի: «Ռոբերտ Քոչարյանի արարքը այլ որակման անհրաժեշտություն ունի այն փաստերի հիման վրա, որ պետական ապարատը ամենաբարձր աստիճանով համագործակցել է ստորին օղակի ու պետական ապարատի մեջ չմտնող, պետական ապարատի գործառույթներ չիրականացնող հանցավոր խմբավորումների հետ։ Ձևավորված խմբավորում է եղել, որտեղ յուրաքանչյուրն ունեցել է իր դերը, իմացել է, թե մարտի 1-ի օրը ինչ պետք է անի, ինչ կարգի գործողություն անի, ու գիտակցել է, հասկացել է առաջացած ծանր հետևանքները»,- պնդում է փաստաբանը։

ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հարյուրավոր անգամներ է պնդել, որ սահմանադրական կարգի տապալումը, Մարտի 1-ի կոնտեքստում, Ռոբերտ Քոչարյանի կատարած  միակ հանցագործությունը չէ, դա միայն մի դրվագն է: «Մարտի 1-ը բազմադրվագ, բազմաշերտ հանցագործություն է՝ սկսած ընտրությունները կեղծելուց, ընտրությունների կեղծելը նախապատրաստելուց, իրականացնելուց մինչև դատական համակարգի վրա ապօրինի ներգործություն։ Պետք է  մի քիչ դետալացնել մեղադրանքը, քանի որ սահմանադրական կարգի տապալումը բազմադրվագ գործողություններ է իրենից ենթադրում, և Ռոբերտ Քոչարյանը, որպես այդ ամբողջ պրոցեսի անմիջական կազմակերպիչ, անմիջական ղեկավար, վստահաբար միայն սահմանադրական կարգի տապալում չի իրականացրել, այլ կատարել է  հանցագործություններ այլ դրվագներով, որոնց  ևս պետք է գնահատական տալ՝ նրա մեղադրանքի ծավալը լրացնելու տեսքով։ Նրան պետք է մեղադրանք առաջադրվի մի շարք այլ հոդվածներով»,- ընդգծեց Խաչատրյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ մեղադրանքի տերը դատախազությունն է, տվյալ պարագայում Քոչարյանի մեղադրանքը պետք է լրացվի հենց  նրանց կողմից։ Միևնույն ժամանակ Խաչատրյանը նշեց, որ Մարտի 1-ի մայր գործով, որով նախաքննությունը դեռևս շարունակվում է, ևս կարող են նոր հանգամանքներ ի հայտ գալ, և այդ ժամանակ էլ նախաքննական մարմինները կարող են նոր մեղադրանք առաջադրել, ու դա կմիացվի սահմանադրական կարգի տապալման գործին ու կքննվի դատարանում: «Երկու տարբերակն էլ հնարավոր է ու նախատեսված է օրենքով»,- ասաց Խաչատրյանը։

Մեր դիտարկմանը՝ հաշվի առնելով վերջին շրջանում փաստաբանական, իրավապաշտպան հանրության կողմից բարձրաձայնվող փաստերը, որ Քոչարյանի ու այլ աղմկոտ գործերով դատախազությունը միտումնավոր անգործություն է ցուցաբերում, կարո՞ղ ենք վստահություն ունենալ, որ դատախազության նախաձեռնությամբ հնարավոր է Քոչարյանի մեղադրանքի ծավալի փոփոխություն լինի, Խաչատրյանը պատասխանեց. «Այն, որ դատախազությունը վեթինգի չենթարկված մարմին է, դա փաստ է, ու դրանից չենք կարող փախչել։ Ես չեմ կարող դատախազության գործողություններին հստակ գնահատական տալ, բայց այսօր այս գործով տեսնում ենք բազմաթիվ խոչընդոտներ։ Տեսնում ենք, որ 1 տարուց ավելի է՝ գործը դատարանում է, բայց դատաքննության փուլ այդպես էլ  չենք մտնում։ Քոչարյանի գործի քննության ընթացքում ի հայտ են եկել և դեռևս չեն հաղթահարվել որոշակի խոչընդոտներ»։

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի խոսքով ևս՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը թերի է, մեղադրանքի ծավալը պետք է լրացվի: «Բոլորը գիտեն, թե մարտի 1-ին ինչպիսի հանցագործություններ են կատարվել, որոնք տեղի են ունեցել Քոչարյանի անմիջական գիտությամբ, հրահանգով։ Նրա հրահանգով են զինված ուժերը սահմանից հանվել ու բերվել Երևան։ Նրա հրահանգով են մարտի 1-ին գործել օլիգարխներն ու նրանց թիկնապահները։ Նրանք համազգեստ են ստացել, զենք են ստացել պահեստներից ու գործել։ Այս ամենին միանշանակ պետք է իրավական գնահատական տրվի։ Ես ակնկալում եմ, որ երբ դատաքննությունը սկսվի, ամեն ինչ կբացահայտվի, դուրս կգա ջրի երես։ 800-ից ավելի վկա կա, նրանք կգան ու կասեն, թե ինչ է  կատարվել, որտեղ, երբ, ում հրահանգով։ Եվ բացառված չէ, որ դրանից հետո առաջ գա մեղադրանքի ծավալը լրացնելու անհրաժեշտություն։ Կրկնում եմ՝ ամենակարևորն այն է, որ դատաքննությունը սկսվի, ուրիշ բան պետք չէ»,- ասաց Քլոյանը՝ հավելելով, սակայն, որ Քոչարյանի փաստաբանական թիմը դեռևս ամեն ինչ անում է, որ դատաքննությունը չսկսվի։ Վերջին դատական նիստի հետաձգումը դրա վառ ապացույցն էր։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում