Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Ինչին է պատրաստվում Պուտինը. Հայաստանի հաջորդ ընտրության գերհարցը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը այդ երկրի անվտանգության խորհրդի նիստում քննարկել է հետխորհրդային տարածքի ինտեգրացիայի խորացման հարցերը: Անվտանգության խորհրդի նիստում թեմայի քննարկումը բավականին խոսուն վկայություն է, թե հարցը ներկայումս Ռուսաստանի համար ինչպիսի քաղաքական նշանակության մակարդակում է: Նոր աշխարհակարգի ձևավորման աշխույժ և բավականին բուռն մրցակցությունում Ռուսաստանը օբյեկտիվորեն պարտվող կողմ է, ինչի պատճառով էլ Մոսկվան փորձելու է ամեն կերպ իր բռի մեջ պահել այսպես ասած՝ ավանդական ազդեցության գոտիները: Մեծ հաշվով, այստեղ էլ չկա հեռանկար, սակայն փորձը լինելու է, և այդ փորձը մարտահրավեր է լինելու հետխորհրդային բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար: Մենք առիթ ունեցել ենք խոսելու, որ այդ հանգամանքով պայմանավորված, բավականին մեծանում է նաև Հայաստանի հանդեպ քաղաքական հավակնությունների և, ըստ այդմ, նաև քաղաքականության ագրեսիվության ռիսկը, ինչով էլ պայմանավորված կարող է լինել ներքաղաքական զարգացումների բռնկումը:

Բանն այն է, որ Հայաստանի հանդեպ քաղաքական հավակնությունները իրացնելու մեխանիզմները հայաստանյան ներքին հարցերն ու սուբյեկտներն են, և սա ամենևին նոր մեխանիզմ չէ: Հետևաբար՝ այդ մեխանիզմը խափանելու ճանապարհը նոր քաղաքական որակներ և բովանդակություն պարունակող իրականություն ձևավորելն է: Նաև այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հանրությունը հաջորդ խորհրդարանի ընտրությանը ձայն կտա հեղափոխության անվերապահ աջակցող ուժերին: Տվյալ համատեքստում խոսքը, թերևս, նաև այն մասին, որ Հայաստանը չի կարող իր ինքնիշխանությունն ու անկախությունն ապահովելու համար գնալ պերմանենտ հեղափոխական ճանապարհով, և դիմադրունակությունն ինստիտուցիոնալ հարթության վրա տեղափոխելու և էվոլյուցիոն փուլում ամրագրելու համար անհրաժեշտ է վերափոխել քաղաքական իրողությունները, ներքաղաքական կյանքի որակներն ու բովանդակությունը, այդպիսով պատմության գիրկն ուղարկելով այն միջավայրը, որի վրա էլ կառուցվել են Հայաստանի ինքնիշխանության դեմ հավակնությունները: Այլ կերպ ասած, երկու տարի առաջ խնդիրը լուծելով հեղափոխական մեթոդով, Հայաստանի հանրությունն ու Հայաստանի ինքնիշխանությունն արժևորող հայությունը կանգնած են խորքային առումով խնդիրն էվոլյուցիոն կայունացման և ինստիտուցիոնալ երաշխիքների դաշտ բերելու խնդրի առաջ, որն էլ պետք է լինի հաջորդ ընտրության գերհարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում