«Ես կարծում եմ՝ համանախագահների այս հայտարարությունը իսկապես հստակ ուղղված է Ադրբեջանին՝ հաշվի առնելով նաև վերջին շրջանում Ադրբեջանից հնչող ռազմատենչ կոչերը։ Ավելին՝ հայկական կողմերից ոչ մեկը ո՛չ Հայաստանի Հանրապետությունից, ո՛չ Արցախի Հանրապետությունից երբևէ ռազմատենչ և իրավիճակը լարող հայտարարություններ չեն հնչել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Մնացականյան-Մամեդյարով տեսակոնֆերանսին: